Մոսկովյան 28-ը հենց Սարյան/Մոսկովյան փողոցների հատման սկզբում է: Ձկնային ուտեստներ սիրողները կարող են այցելել ֆիրմային աղցաններ, պաստաներ, ռիզոտտոներ և կամչատկայի հայտնի ծովախեցգետին ճաշակելու ազգությամբ սերբ Շեֆ-խոհարար Գրադիմիր Միտիչի կողմից: Գրադիմիրն աշխատելով Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Ղազախստանում և Սերբիայում, այժմ միացել է PIER 28-ի թիմին՝ իր աննկարագրելի համեղ և յուրօրինակ ձեռագրով կիսվելու համար:
Հաջորդ հատուկ հրավիրված հյուրը՝ Գոգա Ջաբաուրիին է, ով հատուկ այդ երեկո պատասխանատու էր կոկտեյլների համար: PIER 28-ում երեկոն ընկերների հետ կվերածվի խոհարարական հատուկ փորձության, իսկ հեղինակային կոկտեյլներն էլ կամբողջացնեն երեկոն: Հետևելով PIER 28-ի սոց-էջերին, կարող եք նաև տեղեկանալ սպասվող երաժշտական անակնկալներին: Այս շաբաթ երաժշտական հյուրն էր Կարինա Առուստամյանն իր բենդով: Երևանյան գիշերները նոր վայրում՝ խոհարարական, երաժշտական հրաշալի ուղեկցմամբ և իհարկե սիրելի մարդկանց ընկերակցությամբ:
Մոսկովյան 28
033-28 28 00