l

lifestyle

PIXEL գադջեթների մուլտիբրենդային սրահը նշեց իր 10-ամյակը!

Շնորհավորում եմ մեր ամենաառաջին գործընկերներից մեկին՝ Թումանյան 33 հասցեում գործող PIXEL սրահին, որը նշեց իր 10-ամյակը: Հին ընկերներն ամենավստահելին են, նույնը և կարելի է ասել հավատարիմ հաճախորդների և տարիների ընթացքում փորձված գործընկերների մասին: Քաղաքի ամենահայտնի և վստահելի սրահներից մեկն իր ոլորտում հայտնի է ամենաշահավետ առաջարկներով, հրաշալի սերվիս կենտրոնով ու մշտապես իրականացվող ակցիաներով: 

 10 տարի առաջ Թումանյան 33 հասցեում գործող PIXEL բջջային գադջեթների մուլտիբրենդային խանութ-սրահի բացմանը մենք ևս ներկա էինք ու հաճելի է, որ տարիների ընթացքում այն միայն ամրապնդել է դիրքերը շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի և շահավետ առաջարկների: Բջջային հեռախոսներ, թաբլեթներ, նոթբուքներ, խաղային կցորդներ և նրանց համալրող  աքսեսուարների մեծ տեսականի։ Դեռ 10 տարի առաջ քիչ էին մասնագիտացված սրահները, իսկ  PIXEL սրահը ոչ միայն ներմուծում էր առաջատար ընկերությունների վերջին նորույթները, այլև քաղաքում հայտնի էր իր iService մասնագիտացված սպասարկման կենտրոնով: iService սպասարկման կենտրոնում կատարվում է բջջային հեռախոսների, նոութբուքների, թաբլեթների և խաղային կցորդների՝ վերանորոգում, ծրագրավորում, ապակոդավորում, ռուսաֆիկացում և այլն...

Ի դեպ, եթե ճիշտ եմ հիշում, PIXEL սրահն առաջինն էր, որ Հայաստանյան շուկայում ներդրեց Trade-in (փոխանակում հինը նորով) առևտրային համակարգը։ Այս առևտրային համակարգը օգնում է հաճախորդներին հին բջջային հեռախոսի վաճառքի գլխացավից ազատվել, որը այժմյան շուկայում կարելի է ասել դարձել է համատարած։ PIXEL-ը շատ ակտիվ է բոլոր սոց. էջերում, ինչպես նաև հենց www.pixel.am կայքում կարող եք համեմատել ու համոզվել ցանկացած ապրանքատեսակի գները: Հատուկ առաջարկների, ակցիաների, մրցույթների, զեղչերի համար հետևեք PIXEL-ին ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ինչպես նաև ՏԻԿՏՈԿՈՒՄ:

10-ամյակի միջոցառումը նախ տեղի ունեցավ հենց սրահում, ապա հյուրերը տեղափովեցին ԿԱՄԻ ակումբ: Միջոցառման երաժշտական մասը վստահվել էր DJ Serjo-ին և Արամ Չախոյանին: Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, խաղարկություն, հետաքրքիր փորձություններ աճպարար Նահապետ Արշակյանից:

back-top