Մենք այս շոգին զովանում ենք Ռոյալ Արմենիայի սառը թեյերով և սառը բուչինոներով: Թեյերի ֆավորիտ քառյակն է՝ լիմոնը, դեղձը, ազնվամորին և սև հաղարջը: Բուչինո կապուչինոները 3 տեսակ են՝ կլասիկ, կարամել և + շոկոլադ, համեղ են ինչպես տաք, այդպես էլ սառը տարբերակով։ Փնտրեք ամենուր և ամռանը վայելեք սառը բուչինոներ ամենուր:
ZEN
Երկաաար սպասելուց հետո ZEN-ը սկում է գործել: Նորք-Մարաշում՝ Գ. Հովսեփյան 60/19 հասցեում Ձեզ սպասվում է թույն մյուզիք, 2 level pool, փակ ու բաց ռեստորան ընտիր խոհանոցով ու իհարկե երևանյան տպավորիչ տեսարան Նորքից: Տարվա ամենա ինստագրամյան food lover place-ը գործում է լողավազանը կգործի մինչ 17.00-ն, Մուտքի արժեքը՝ 15-18 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին համապատասխանաբար: երեխաների մուտքը՝ 10 000 դրամ: Իդեալական նոր վայր փոքր ու մեծ միջոցառումների անցկացման համար, նկատի ունեցեք:
Գ. Հովսեփյան 60/19
033-20 90 90
-----------
THE POOL by Dvin Group
Ինձ համար դեռևս ֆավորիտ է THE POOL-ը, որը ժամանակին միանգամից փոխեց խաղի կանոնները՝ սահմանելով նոր ստանդարտ, որակ ու ձևաչափ: Միշտ լավ երաժշտություն, սիրուն հաջողակ մարդիկ, շատ հավես բար լողավազանում ու որ ամենակարևորնա՝ կենտրոնումա, ժամանակ չես կորցնում: Մինչև 6 տարեկանների մուտքն անվճար է, այցելուների մուտքը 20 000 դրամ: Ամսական անսահմանափակ այցելության գինն է՝ 250 000 դրամ, Այս տարի 3 ամսվա փաթեթի արժեքն է 550 000 դրամ: Աշխատանքային ժամերը՝ 10.00-ից 19.00: Կարող եք օգտվել նաև սեղանի թենիսից, կանայք՝ համամից:
Պարոնյան 40/ 043-99 00 11
-------
EMERAN COMPLEX
միայն փակելով
Աշտարակի խճ. 20/ 033-08 70 87
--------------
VAHAKNI POOL & Garden
Այստեղ՝ ինչպես քո առանձնատան լողավազանում: Ամենամտերմիկ լողավազանում նոր մենյու է, նոր գույներ ու մեզ ծանոթ, ուրախ անձնակազմը: Թարմացված Vahakni pool-ն արդեն գործում է: Մեկանգամյա այցելության արժեքները. մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների համար 6 000 դրամ ողջ շաբաթ, 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 8 000 աշխատանքային և 10 000 դրամ հանգստյան օրերին: Աշխատանքային ժամը՝ 10:00-ից 17.00: յոգայի ժամեր 10.30-11.30 ամեն օր երեխաների անիմատորներ ևամեն օր դիջեյ:
Աշտարակի խճուղի 7/ 055 669 555
--------------
Jellyfish beach club
Օդանավակայանի հենց հարևանությամբ բացված Jellyfish-ը պարզապես լողավազան չէ, այն իրոք առանձին կղզի է՝ որտեղ բոլոր հյուրերը կարծես մոդելներ են, ջուրը կարծես մալդիվներից բերված լինի ու կոկտեյլ խմելուց էլ կարծես նկարվում ես Վոգի համար: Նախորդ տարի կարող էիր ժամերով պառկել, լսել Ջորջ Մայքլի հին գործերը ու չհավատայիր, որ Հայաստանում ես: Իրականությունից կտրվելու համար մի ամբողջ օր հատկացրեք Ջելիֆիշ այցելության համար: Գործում է այս յուրահատուկ կղզին ամեն օր 10-00-ից մինչ 20.00: Մուտքի արժեքն է 20 000 դրամ: Նաև նշեմ դրես կոդի մասին, օրինակ լողավազանի տարածքում ջինսերով չեք կարող շրջել, իսկ եթե պարզապես այցելել եք ռեստորանից օգտվելու համար, նշեմ, որ այս դեպքում մուտքավճար չի գործում:
Իսահակ Գասպարյան 34/ 044-49 50 00
--------------
HILLS SPORT COMPLEX
Ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգ: Նշեմ, որ շատ համեղ խոհանոց է գործում, գրեթե ամեն ինչ փորձել ենք այստեղ, միշտ լավ երաժշտություն է, իսկ մեծության շնորհիվ կարող ես առանձնանալ ու հանգստանալ: Մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 8 000 և 12 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, շաբաթ/կիրակի-10 000 և 15 000 դրամ: Լողավազանը գործում է 09.00-21.00: Հիշեցնեմ, որ գործում է նաև ավազե վոլեյբոլի և ֆուտբոլի հատվածներ: Լողավազանը ջեռուցվում է 28 աստիճան:
Նոր Նորքի 2րդ զանգված, Մոլդովական 27/1
(043) 700 930 , (010) 70 60 70
_____________
_______
L A N J
Շատ լավ վայր, ոչ միայն լողավազան այցելության, այլև փուլ փարթիների ու ծննդյան տոներ կազմակերպելու համար: Ջակուզիի հատվածը շատ հավես է, երևանյան տեսարանը նույնպես, մենյուից այս տարի թարմացված է, նախորդ տարի ավելացվել էր մանկական լողավազան և մանկական խաղահրապարակ: Լանջը գործում է 10.00-ից մինչ 18.00 որպես լողավազան, իսկ մինչ կեսգիշեր այն գործում է որպես ռեստորան: Այցելության արժեքները՝ 5-7, 10 000/ 13 000 աշխատանքային օրերին և շաբաթ/կիրակի համապատասխանաբար: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է,
Այգեստան 11 /033-038 038
--------------
Multi Open Pool զանգեմ ամսի 1 ին
Եթե անկեղծ՝ այստեղ դեռ չեմ եղել, ուստի կսպասեմ տպավորություններ Ձեր կողմից: Մեծահասակների համար մուտքը. աշխատանքային օրերին`15 000 դրամ, ոչ աշխատանքային օրերին`18 000 դրամ, VIP հատված`25 000 դրամ: Երեխաների համար. ցանկացած օր`10 000 դրամ, VIP հատված`20 000 դրամ, մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: *Արժեքները ոչ ակումբի անդամների համար են:
Ա. Մանուկյան 11, 011-880 880
_____________
MANDARINKA PARK
Ընտանեկան թույն տեղ, գիտեք, էն որ գնացել եք քաղաքից դուրս ընտանիքի անդամների հետ-այ սենց վիճակա: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-10 տարեկանների համար 4 000 դրամ, 11-ից բարձր տարիքի անձանց համար՝ 7 000 դրամ: Գործում է 11:00-ից մինչ 21:00:
Աշտարակի խճուղի 65/ 055-02 03 03
--------------
_________________________
ZANZIBAR POOL
Ամենահանգիստ լողավազաններից մեկը գտնվում է Աբովյան 14 հասցեում գործող Grand Hotel Yerev-ի տանիքին: Այցելության արժեքն է 14 000 դրամ/ 18 000 դրամ համապատասխանաբար աշխատանքային և հանգստյան օրերին: Գործում են տարբեր փաթեթներ:
Աբովյան 14
Հեռ.՝ (010) 59 16 00
___________
PRESIDENT POOL զամնգել
PRESIDENT հյուրանոցը (վերաբրենդավորված ՀՐԱԶԴԱՆ հյուրանոց) կգործարկի իր բացօթյա լողավազանը հունիսի 10-ից: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների վճարը՝ 6-8 000 դրամ (աշխատանքային և հանգստյան օրեր), 12-ից բարձր անձինք կվճարեն 8-10 000 դրամ: Այս տարի դեռ չենք եղել այստեղ, այնպես որ տպավորրությունները սպասում եմ Ձեզանից:
Ձորափի 72
Հեռ.՝ (010) 53 53 32
______________________
MULTI GRAND PHARAON HOTEL
Multi Grand Pharaon Hotel-ի բացօթյա լողավազանը նույնպես արդեն գործում է,
Այցը՝ 10 000 դրամ, VIP ավազե հատվածում ՝ 15 000 դրամ, բունգալոյի ամրագրումը՝ 25 000 դրամ: աշխատանքային ժամերն են՝ առավոտյան 10.00-ից մինչ 20.00:
Աբովյան խճ. 5
Հեռ.՝ 093-08 10 57
____________
________________
L A T A R զանգել
LATAR լողավզանի գնացուցակը: Աշխատանքային օրերին մուտքավճարը՝ 8.000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 10.000 դրամ: Մինչև 7 տարեկան մեկ երեխան` անվճար, մինչև 7 տարեկան երկրորդը՝ 50% զեղչ: 7-13 տարեկան երեխաները՝ 5.000 դրամ։
Սիլիկյան թաղամաս /5-րդ փողոց, 58
098-54 11 54
--------------
CROSS SPORT COMPLEX
Սիրված այս լողավազանն արդեն գործում է: Ամենաընտանեկան ու ամենահարմար լողավազաններից մեկի այցելության արժեքն է՝ աշխատանքային օրերին 8000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 10000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար: Տղամարդկանց համար մուտքը զույգով: Նշեմ նաև, որ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, կարող եք օգտվել նաև տեղում գործող փակ լողավազանից:
Աշտարակի խճուղի 50-1 /098-773 773
--------------
BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL
Այս տարի լողավազանը ներկայացնում է բոլորովին նոր հայեցակարգ և վերափոխված տարածք: Հուլիս ամսին գործում է ամենօրյա անդամակցությունների 2 տարբերակ. աշխատանքային օրերին՝ 15000 դր, հանգստյան օրերին՝ 18 000 դր: Աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից 21:00: մինհեվ 3 տառեկան անվցհառ
Իտալիայի 1/ (010) 59 11 99
--------------
KOVKAS COMPLEX զանգել
Սիրում եմ այս լողավազանը, որն այս տարի ամբողջովին նոր շունչ էր ստացել: Աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ը, այստեղ սիրում եմ նաև համեղ սնվել, քանի որ տեղում գործում է շատ հարմար գներով ռեստորան: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 90-120 սմ. անձանց մուտքը՝ 5/6 000 դրամ, 120 սմ.-ից բարձր հյուրերի դեպքում՝ 7/8 000 դրամ: Այս պահին այս տարբերակը ամենամատչելին է, ուստի կարծում եմ այս տարի այն ավելի շատ հյուրեր կունենա քան երբևէ:
Աշտարակի խճուղի / (060) 50 11 77
ARMENIA MARRIOTT HOTEL
Հանրապետության հրապարակում գործող Արմենիա Մարիոթ հյուրանոցի բացօթյա լողավազանի գներն են: Մեկ օրվա արժեքը աշխատանքային օրերին` 15 000 դրամ Շաբաթ և կիրակի օրերին` 18 000 դրամ Մեկ շաբաթվա արժեքը` 40 000 դրամ Մեկ ամսվա արժեքը` 80 000 դրամ 3 ամիսը 200 000: Մինչև 3 տարեկան երեխաները` անվճար 4-12 տարեկան երեխաները`50% զեղչ 13 տարեկանից սկսած` ամբողջական արժեքը:
Ամիրյան 1/ (010) 599 000
______________
Մենք այս շոգին զովանում ենք Ռոյալ Արմենիայի սառը թեյերով և սառը բուչինոներով: Թեյերի ֆավորիտ քառյակն է՝ լիմոնը, դեղձը, ազնվամորին և սև հաղարջը: Բուչինո կապուչինոները 3 տեսակ են՝ կլասիկ, կարամել և + շոկոլադ, համեղ են ինչպես տաք, այդպես էլ սառը տարբերակով։ Փնտրեք ամենուր և ամռանը վայելեք սառը բուչինոներ ամենուր: