l

lifestyle

ՍԵՎ լողավազան, դիմակներ ամենուր, առանց հանդերձարանի! 2020-ի երևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները...

Ամեն ամառ ես կազմում եմ բացօթյա լողավազանների ցանկ, ճշտում գները, առաջարկները, հասցեները և ներկայացնում Ձեզ, որպեսզի week-end-ներին ավելի հեշտ լինի հենց այս ցանկից ընտրել այն լողավազանը, որտեղ ցանկանում եք հանգստանալ: Այս տարի ամեն ինչ բարդ է, ինքներդ հասկանում եք, թե ինչու: Որոշ լողավազաններ դեռ նոր են բացվել՝ փորձելով պահպանել հնարավոր բոլոր կանոնները: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, որպեսզի հետո չկորցնեք: 

  • Kamo Tovmasyan

Հենց սկզբում ասեմ, որ լողավազանների մի մասը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես պետք է գործի: Ցանկը կարող է ավելանալ, կամ պակասել, հաշվի առեք, որ գները գրված են հունիսի 24-ի դրությամբ ու դրանք նույնպես կարող եք թանկանալ կամ հակառակը՝ զեղչվել: Որպեսզի բոլոր լողավազանների տեքստում չգրեմ անվտանգության կանոնների մասին, հասկանում եք, որ այս տարի տապչանները հեռու-հեռու են դրված, ամենուր ախտահանիչ նյութեր են տեղադրված, գրեթե ամենուր անձնակազմը դիմակներով է լինելու, ամեն դեպքում Դուք էլ դիմակ ունեցեք Ձեզ մոտ, որոշ լողավազաններում չեն գործելու հանդերձարանները: Հաշվի առնելով բոլոր այս անհարմարությունները, այս տարի մի կերպ պիտի դիմանանք, տանը մնալուց հո լավա....

Hills Sport Complex

Սկսում եմ ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանից, որն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգ: Ամեն տարի այս համակարգի մասին գրում եմ, բայց այս տարի, երևի թե արդեն ուշադրություն կդարձնենք: Մուտքի մոտ՝ հատուկ ախտահանող համակարգ է տեղադրված: Մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 6 000 և 8 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, Շաբաթ/Կիրակի-8 000 և 10 000 դրամ: Վարձույթով տրամադրում ենք նաև սրբիչներ՝ 1000 դրամ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Գործում է հատուկ առաջարկ, մինչ Հունիսի 28-ը արագրեք 10-անգամյա այցելության քարտ ամբողջ սեզոնի հանար ընդամենը 75 000 դրամով: Ի դեպ 10 այցելությունները կարող եք կիսել ընկերների հետ: Գործում է լողավազանը 09.00-21.00, կա նաև հատուկ առաջարկ 16.00-ից հետո այցելողների համար, այսինքն ինձ համար: Այս տարի տարածքում ավելացվել են ավազե վոլեյբոլի, ֆուտբոլի հատվածներ: Հանդերձարանները գործելու են միայն փոխվելու, լվացվելու համար, սակայն բացօթյա հատվածում կան նաև ցնցուղներ: Լողավազանը ջեռուցվում է 28 աստիճան:

Նոր Նորքի 2րդ զանգված

Մոլդովական 27/1

(043) 700 930 , (010) 70 60 70 

FACEBOOK

__________

Vahakni Outdoor Swimming Pool

Այս տարի Ձեզ սպասվում է անակնկալ՝ առաջին սև լողավազանը Հայաստանում: Մեկանգամյա այցելության արժեքները. մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար 3 000 դրամ աշխատանքային և 5 000 դրամ հանգսյան օրերին, 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 5 000 և 7 000 դրամ համապատասխանաբար: Աշխատանքային ժամը սկսվում է 10:00-ից: Սիրելի հյուրեր, լողավազանի ամբողջ տարածքը` ներառյալ տապչանները, հանդերձարանները և այլն, ամբողջովին ախտահանվելու են: Հանդերձարաննրում կարող են միաժամանակ գտնվել միայն 3 հոգի: Ցնցուղները չեն գործելու: Մուտքի մոտ ջերմաչափվելու են բոլորը: Լողավազանում ընդհանուր մարդկանց քանակը լինելու է սահմանափակ:

Աշտարակի խճուղի 7/ 043 177 220

FACEBOOK

__________

BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL

Իտալիայի 1 հասցեում գտնվող Best Western Plus Congress Hotel-ն այս տարի սահմանել է բացօթյա լողավազանի հետևյալ գնային ձևաչափը: Գործում են 1-3 ամսեկան անհատական և ընտանեկան փաթեթներ: Մեկօրյա այցելության հնարավորություն այս տարի ևս չի գործում: Գործում է 7-օրա (30 000), 14 -օրյա(45 000) փաթեթներ: Փաթեթները կարող եք ամրագրել ինչպես միայն լողավազանի, այնպես էլ լողավազան + մարզակումբ տարբերակով: Գործում են ընտանեկան փաթեթներ, մեկ մեծահասակ և մեկ երեխա փաթեթ...գնացուցակը շատ ծավալուն է, ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք նշված հեռախոսահամարով: 

Իտալիայի 1/ (10) 59 11 99

FACEBOOK

------

KOVKAS COMPLEX

Կովկաս համալիրում փոխվել է այցելման ձևաչափը: Աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ը: Այցելելու համար պետք է ամրագրել հյուրանոցային համար, որն էլ կծառայի Ձեզ որպես հանգստի, զգեստափոխման, լողանալու վայր: Իրականում շատ հարմար է ավելի նպատակային, տեսեք ինքներդ: 2 անձի համար սենյակը 16 000 դրամ է, մինչև 6 տարեկան երեխայի մուտքն էլ անվճար: Երկու անձ և մինչև 14 տարեկան երեխան՝ 20 000 դրամ: 4 անձի համար սենյակը՝ 24 000 դրամ, այս դեպքում կրկին մինչև 6 տարեկան երեխայի մուտքն անվճար է: 4 անձ և մինչև 14 տարեկան երեխայի համար փաթեթ՝ 28 000 դրամ: Այսինքն Դուք ունենում եք սենյակ հյուրանոցում, որն էլ ներառում է բացօթյա լողավազանից օգտվելը: Եթե ճիշտ հաշվեք, կտեսնեք, որ պայմաններն իդեալական են: Նշեմ, որ սա եզակի լողավազաններից է, որտեղ կարող ես մաքսիմալ երկար մնալ ջրում և որի տարածքում գործում է իրոք համեղ խոհանոցով ռեստորան, հասանելի գներով: 

Աշտարակի խճուղի /  (060) 50 11 77

FACEBOOK

___________

Armenia Marriott Hotel

Բացօթյա լողավազանը կգործի հունիսի 28-ից, առավոտյան 10.00-22.00: Շաբաթական այցելության արժեքը՝ 12 000 դրամ, ամսեկան փաթեթ՝ 40 000 դրամ: Մինչև 12 տարեկան երեխաների համար՝ կես գին: 

Ամիրյան 1/ (010) 599 000

 Armenia Marriott Hotel Yerevan

__________

LATAR HOTEL COMPLEX

Աշխատանքային ժամերը՝ 11.00-20.00: Աշխատանքային օրերին մուտքի արժեքն է 3 000 դրամ մինչ 14.00-ն, որից հետո՝ 7 000 դրամ, շաբաթ/կիրակի՝ 9 000 դրամ: Մինչև 7 տարեկան մեկ երեխայի մուտքն անվճար է: Երկու երեխայի դեպքում վճարվում է արժեքի կեսը:

Սիլիկյան թաղամաս, 5րդ փողոց, տուն 58/(010) 33 07 11

latar.am

__________

Cross Sport Complex

Ընտանեկան հանգիստ Քրոսս Ռեզորթում

Քոթեջ 2 անձի համար - 25.000 դրամ
Քոթեջ 2 մեծահասակ 2 երեխա - 28.000 դրամ

Ապարտամենտ 2 անձի համար - 20.000 դրամ
Ապարտամենտ 4 անձի համար - 30.000 դրամ
Ապարտամենտ 4 մեծահասակ 2 երեխա - 38.000 դրամ
Ապարտամենտ 6 անձի համար - 45․000 դրամ

Արժեքի մեջ ներառվում է՝
Քոթեջ կամ ապարտամենտ
Բացօթյա լողավազան 25մ
Սեղանի թենիս
Մանկական խաղահրապարակ

Հեռ․ 094 77 70 77

Տարածքը և բոլոր սենյակները ախտահանվում են:

Աշտարակի խճուղի 50-1 

www.cross-sport.am

__________

 

Multi Wellness Center

Աշխատանքային ժամերը՝ 10.00-18.00: Աշխատանքային օրերին՝ 7 000 դրամ երեխաների, 10 000 մեծահասակների համար: Շաբաթ և կիրակի օրերին՝ 8 000/13 000 համապատասխանաբար:

Ա. Մանուկյան 11/ (011) 880 880

MultiWellnessCenter

__________

PARADISE POOL

Հունիսի 8-ից գործում է նաև PARADISE POOL-ը: Ջերմաչափում, դիմակների և ձեռնոցների դույլեր, ախտահանում ողջ տարածքում: Դեռևս չեն գործում ցնցուղները: Գործում է լողավազանը 10.00-20.00-ն, մինչ 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար՝ 3-4 000 դրամ, աշխատանքային և ուիքենդյան օրերին համապատասխանաբար: Մեծահասակաների մուտքը՝ 5-6 000 դրամ կրկին աշխատանքային և ուիքենդյան օրերին համապատասխանաբար: Նաև գործում է ՎԻՊ տարբերակ՝ 6-7 000 դրամ արժեքով:

Մյասնիկյան պող 57/ 096-98 55 55

FACEBOOK

___________

PANORAMA YEREVAN RESORT

Մինչև 3 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար՝ 3 000/3 500 դրամ համապատասխանաբար աշխատանքային օրերին և հանգստյան օրերին, իսկ մեծերի համար՝ 5 000/7 000 դրամ: Աշխատանքային ժամերը՝ 11.00-20.00:

Գ. Հովսեփյան 24/3/ (060) 275 737

FACEBOOK

-----

GRAND HOTEL YEREVAN

Աշխատանքային ժամերն են առավոտյան 09.00-21.00-ն: Օրեկան այցելության արժեքը՝ 14 000 դրամ աշխատանքային օրերին և 18.000 դրամ հանգստյան օրերին: Շաբաթական այցելության արժեքը՝ 45.000 դրամ, ամսական այցելության արժեքը՝ 78.000: Գործում է հատուկ weekend փաթեթ՝ 66.000, եռամսյա փաթեթ՝ 174.000 դրամ:

Աբովյան 14, (010) 591 600

www.grandhotelyerevan.com

 __________

Delice Pool & Lounge

Գործում է միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, առավոտյան 11.00-ից 20.00-ն: Մուտքը միայն ակումբային քարտերով է:

Մոլդովական 53/(091) 58 50 94

DeliceClub 

__________

 MANDARINKA PARK

Գործում է 11.00-ից մինչ վերջին հաճախորդը: Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Աշխատանքային օրերին մուտքի արժեքն է 5 000 դրամ, շաբաթ և կիրակի՝ 6 000 դրամ: 4-13 տարեկան երեխաների համար կվճարեք կես գինը: 

Աշտարակի խճուղի 65, 055-02 03 03

Facebook/MandarinkaPark

 _____

ԱՐԵՎԻԿ հանգստյան գոտի

Վերջում ներկայացնեմ ևս մեկ տարբերակ, արդեն Աշտարակում: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Մեծահասակների համար արդեն գործում է գնային տարբեր քաղաքականություն տարբեր հատվածների համար: Առաջին գոտում գործող լողավազանի այցելության արժեքն է 1 000 դրամ, 4-րդ գոտու լողավազանի այցելության արժեքն է 2 000 դրամ, եթե չունեք նախապես ամրագրված տաղավար՝ 3 000 դրամ: Լողավազանում կարող եք հանգստանալ մինչ երեկոյան 20.00-ը, հանգստյան գոտին գործում է ամեն օր՝ կեսօրից մինչ կեսգիշեր:

Աշտարակի ձոր /093-701 714

FACEBOOK

________

back-top