Շուկայի պահանջարկը ուսումնասիրելու և հաճախորդներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ ՊՐԻՄԵՐՈՆ միջազգային գործընկերների հետ համատեղ նախաձեռնեց բավականին ծավալուն, մեծ ընտրանքով հետազոտություն, որից որոշակի էական թվային տվյալներ ցանկանում եմ ձեզ ներկայացնել: Հիմնական համեմատականը անց է կացվել Հայաստանի և Վրաստանի շուկաներում։
2021թ-ին բնակչության թիվը ՀՀ-ում կազմել է 2,97 մլն, Վրաստանում՝ 3,98 մլն, իսկ նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմել է 197 298 ՀՀ դրամ, Վարաստանում՝ 200 800 ՀՀ դրամ ։ ՀՀ-ում ավտոմեքենաների 68%-ը 12 տարի և ավել արտադրության են։ Համեմատության համար այդ նույն ցուցանիշը Վրաստանում 61% է: 5 տարուց պակաս արտադրության մեքենաների թիվը Հայաստանում կազմում է ընդհանուր ավտոմեքենաների թվի ընդամենը 7%-ը, Վրաստանում այդ ցուցանիշը՝ 6% է:
Նշված տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանում ավտոմեքենաների էական մասը հին են և կարիք ունեն թարմացման։ Բացի նրանից, որ նշված ավտոմեքենաները տեխնիկապես մաշված են, դրանք նաև էական վնաս են հասցնում շրջակա միջավայրին, որի պահպանումը յուրաքանչյուրիս պատասխանատվության դաշտում է։ Հայաստանում 10 հարցվածներից 7-ը նախատեսում է մեքենա գնել առաջիկա 5 տարում։ Վարորդների 29%-ը նախատեսում է մեքենա գնել առաջիկա 1 տարում։ Հաշվի առնելով մեքենայի տարիքը՝ մարդիկ առաջիկայում նախատեսում են գնել ավելի նոր մեքենա, քան սեփականը։ Նրանցից 28%-ը նախատեսում է ձեռք բերել 4-5 տարեկան ավտոմեքենա: Այն հարցին, թե ինչպե՞ս են գնել իրենց ընթացիկ մեքենան, հարցվածների 70%-ը պատասխանել է՝ սեփական միջոցներով, 13%-վարկով, 12%-ը նվեր է ստացել, 4%-ը պարտք է վերցրել այլ անձից։
ՊՐԻՄԵՐՈ վարկատեսակը առաջարկում է ավելի հասանելի ֆինանսավորում թե´ տոկոսադրույքով և թե´ ավտոմեքենայի նկատմամբ ներկայացվող պահանջներով։ Ընդհամենը 10% կանխավճարով հաճախորդները այսուհետ հնարավորություն են ունենալու ձեռք բերել իրենց առաջին ավտոմեքենան կամ թարմացնել արդեն ունեցած մեքենան։ Վարկը տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվելու է ընդամենը 30 րոպեի ընթացքում։ Primero.am կայքում կարող եք լրացնել հայտը, ստանալով նախնական առաջարկ, գտնել Ձեր ցանկացած մեքենան և մոտենալ ընկերության մասնաճյուղեր՝ վարկի վերջնական հաստատման համար։
ՊՐԻՄԵՐՈ վարկատեսակի ներկայացումը տեղի ունեցավ երկու փուլով: Այն պաշտոնապես ներկայացվեց գործընկերներին DoubleTree by Hilton հյուրանոցում, իսկ արդեն հաջորդ օրը՝ Երևան Մոլում անցկացվեց ինտերակտիվ շնորհանդես Մոլի այցելուների համար:
FB - Primero.am