l

lifestyle

ProReCa ընկերությունը նշեց իր 3-ամյակը և ներկայացրեց PRORECA նոր ամսագիրը

Շուրջ 10 տարի իրականացնելով մի շարք ռեստորանների մեկնարկ և կառավարում, ապահովելով վերջիններիս աշխատակազմերի պրոֆեսիոնալ հավաքագրումն ու վերապատրաստումը, բիզնեսի ստանդարտացումն ու զարգացումը՝ ամփոփելով աշխատանքային տարիները HoReCa ոլորտում և հետհայացք գցելով ոլորտում ծանոթ խնդիրներին ու բացթողումներին՝ Սյուզաննա Միքայելյանը, երեք տարի առաջ որոշեց բացել ProReCa ընկերությունը, որն արդյունքում զբաղվեց ոլորտում առկա խնդիրների լուծմամբ:

ProReCa ընկերությունն ի սկզբանե կոչված էր զբաղվելու ռեստորանների բարձր որակի կոմպլեքս ծառայությունների մատուցմամբ: Ծառայությունների մասշտաբային ցանկով ProReCa ընկերությունն առաջինն էր շուկայում և մինչ օրս չունի մրցակիցներ ծառայությունների նման բազմազանությամբ: Ընկերությունը ստեղծվեց ֆինանսական ներդրումների բացակայությամբ՝ առանց գրասենյակային տարածքի, համակարգչի և անհրաժեշտ այլ տեխնիկայի: Նման սուղ պայմանների առկայությամբ անգամ, արդեն իսկ հիմնադրման փուլում հստակ էր այն, որ ProReCa-ն կապահովի գործընկերների համար մաքսիմալ արդյունավետություն և կայուն աճ շուկայական փոփոխվող մրցակցային պայմաններում։ Սահմանված էին հստակ և տեսանելի նպատակներ, որոնք այսօր արդեն իրականություն են դարձել և ապահովում են շոշափելի արդյունք շուկայում: Նպատակները կյանքի կոչվեցին։ Քայլ առ քայլ զարգացում ապրեցին ինչպես ընկերության գործընկերները, այնպես էլ հենց ProReCa-ն:

Այսօր ProReCa-ն մի մեծ ընկերություն է, որում գործում են բաժիններ՝ ընդունակ լավագույնս ապահովելու ոլորտի ներկայացուցիչների ամենատարբեր պահանջների իրականացումը։ Ընկերությունը գործում է արդեն ոչ թե ներքին, այլ նաև միջազգային շուկայում։ Գործընկերների թվում են արդեն ընկերություններ ԱՄՆ-ից և Վրաստանից: Թվով ավելի քան 100 գործընկերներից յուրաքանչյուրի բիզնես ռազմավարության մշակման փուլից մինչ նույն այդ ռազմավարության կյանքի կոչման փուլ․ ահա ProReCa ընկերության ձեռքբերումների խարիսխը:

ProReCa ընկերությունը, հիմնվելով 2019 թ․ սեպտեմբերին, հասցրել է HoReCa զարգացման ոլորտում առաջատար դիրք զբաղեցնել։ Ռեստորանային գործունեության պլանավորում և առաջխաղացում, գործընկերների աշխատակազմի հավաքագրում և վերապատրաստում, թափուր հաստիքների լրացում, բիզնեսի ստանդարտացում, հաշվապահության իրականացում, PR ծառայությունների մատուցում, մարքեթինգային արշավների պլանավորում և իրականացում, սոցիալական ցանցերի վարում (Facebook, Instagram, Tik-Tok, Linkedin, YouTube, Twitter, Google my bussines, Tripadvisor, Yandex, Telegram), գովազդային արշավների իրականացում, մենյուների, թռուցիկների, լոգոների պատրաստում, նկարահանումների կազմակերպում: Բացառապես բոլոր խնդիրները կապված ռեստորանային, հյուրանոցային, սրճարանային բիզնեսի հետ կարող եք ProReCa ընկերության բազմամյա փորձին և ավելի դյուրին դարձնել Ձեր նոր բիզնեսի ուղին:

Ընկերությունն իր 3-ամյակը նշեց THE ALEXANDER հյուրանոցում: Միջոցառմանը հրավիրված էին գործընկերներ, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են Սյուզի Միքայելյանի և հիմա արդեն ProReCa ընկերության հետ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև PRORECA նոր ամենամյա ամսագիրը, որն ամփոփելու է հայաստանյան ռեստորանային ոլորտը և ներկայացնելու է առաջատար ընկերություններին ամեն տարի: Միջոցառման հատուկ հյուրերն էին երգչուհի Սիրուշո Գասպարյանը և DJ Vakcina-ն: 

www.proreca.am

FB / IG

044-07 03 44

back-top