New City Projects-ը ստեղծված է ուղորդելու Ձեզ դեպի նոր տուն: Ընկերության գրասենյակը գտնվում էր հենց Ռիո մոլի հարևանությամբ՝ Հրաչյա Թամրազյան 1/2 հասցեում, որտեղ ինձ մանրամասնորեն ներկայացրեցին բոլոր նախագծերը, պայմանները, ընթացիկ աշխատանքները և առաջարկները:
Ամենատպավորիչ նախագիծն իհարկե Pallada նոր բնակելի համալիրն էր Ծաղկաձորի սրտում, որի կառուցումն արդեն մեկնարկել է և վստահ եմ, մի քանի տարի անց այն դառնալու է Ծաղկաձորի գլխավոր կառույցներից մեկը:
Ես ավելի քաղաքային աղմուկի սիրահար եմ, բայց ինձ դուր եկավ նաև Բագրևանդում կառուցվող, կանաչապատ տարածքով Novem Residence-ը, որը շահագործման է հանձնվելու այս տարվա վերջին: Թվով 9 բնակելի տներից բաղկացած թաղամասը ունենալու է ընդհանուր ստորգետնյա ավտոկայանատեղի, պահակետ, բացօթյա լողավազան ինչպես նաև անհատական բակային տարածքներ:
New City Projects-ն իրականացնում է նաև վերանորոգման աշխատանքներ՝ ազատելով այդ խառնաշփոթից, իսկ դա ինձ համար նույնպես մեծ խնդիր է. երբեք չեմ սիրել վերանորոգման աշխատանքներին մասնակցել։
Կարծում եմ, ավելի ինֆորմատիվ կլինի ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որոնք ստացել եմ New City Projects ընկերության վաճառքի մենեջեր Ջուլի Գևորգյանի կողմից ներկայացնեմ Ձեզ ևս, վստահ եմ դա Ձեզ կօգնի ընտրություն կատարելու հարցում:
Քանի՞ տարի է New City Project-ը ոլորտում և որո՞նք են Ձեր ձեռքբերումները:
New City Projects-ի թիմը երկար տարիներ մասնակցել է հանրությանը ծանոթ տարբեր նախագծերի իրականացմանը, և ի վերջո որոշում է կայացվել հանդես գալ որպես առանձին ընկերություն: Քաջատեղյակ լինելով ոլորտի առանձնահատկություններին և նրբություններին մենք ստեղծել ենք ամեն հարմարություն մեր ապագա բնակիչների համար:
Ունե՞ք արդեն շահագործված նախագծեր և ի՞նչ նախագծերով եք այժմ պատրաստվում ներկայանալ շուկայում:
Ունենք շահագործման հանձնված արդեն երկու բնակելի շենք Երևան քաղաքում, ինչպես նաև 5 ընթացիկ նախագծեր:
ACHARYAN residential complex
ACHARYAN residential complex–ը գտնվում է Ավան վարչական շրջանում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ: Համալիրը բաղկացած է լինելու 4 բնակելի շենքերից, որոնցից առաջինն արդեն մյուս տարվա սկզբին շահագորման հանձնված կլինի: Համալիրում նախատեսված է ունենալ ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, մանկապարտեզ և այլն: «Աճառյան բնակելի համալիր»–ը գտնվում է Ավան Աճառյան փ․ 39/25 հասցեում և բաղկացած է 18 հարկանի 4 բազմաբնակարան շենքերից, որոնք ունեն նաև ստորգետնյա երկհարկանի ավտոկայանատեղի: Թաղամասի կանաչապատ բակային տարածքում նախատեսված են սպորտային և մանկական խաղահրապարակներ և բացօթյա ավտոկայանատեղի, իսկ շենքերի առաջին հարկերի հասարակական տարածքներում լինելու է մանկապարտեզ, դեղատուն ինչպես նաև սուպերմարկետ։
______________
PALLADA TSAGHKAKADZOR
Հաջորդը Ծաղկաձորի հրապարակին կից կառուցվող PALLADA բնակելի համալիրն է, որտեղ ամեն բնակարան հանդիսանալու է հյուրանոցի համար: Համալիրում նախատեսված են տարբեր տեսակի թեմատիկ ռեստորաններ, մանկանակ ընդարձակ խաղասրահ, սպա ծառայություն, մարզասրահ և լողավազան, դահուկների չորանոց, ձյունագնացների և ամենագնացների համար նախատեսված կայանատեղիներ, սենյակների մաքրման ծառայություն և շուրջօրյա անվտանգություն:
-------------
Novem Residence
Novem Residence-ը գտնվում է Բագրևանդ 9/8 հասցեում (Պաշտպանության նախարարության դիմաց) և բաղկացած է 9 բնակելի տներից։ Թաղամասում առկա է բնակիչների համար նախատեսված բացօթյա լողավազան և կանաչապատ ընդհանուր բակային տարածք, ինչպես նաև գործելու է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Թաղամասի առանձնահատկություններից է նաև բակային տարածքի տակ տեղակայված ստորգետնյա ավտոկայանատեղին, որը ավելի ապահով և հարմարավետ կդարձնի մեքենաների կայանումը։ Բոլոր տներն ունենալու են ջեռուցման և հովացման անհատական համակարգ, սեփական բակային տարածք, ինչպես նաև օգտագործվող հարթ տանիք:
--------------
«Shinararner residence»
New City Projects-ն իրականացնում է նաև ներդրումային սոցիալական ծրագրեր՝ վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելով նոր կառուցվող շենքերում, ինչի վառ օրինակն է Աջափնյակում կառուցվող «Shinararner residence»-ը: «Shinararner residence»-ը գտնվում է Շինարարներ փողոց 23/1 հասցեում։ Շենքը բաղկացած է լինելու 2 ստորգետնյա և 18 վերգետնյա հարկերից, որից 1–ինն ունենալու է հասարակական նշանակություն: Շենքը բաղկացած է լինելու 2 մասնաշենքերից, տվյալ պահին ընթանում են 1–ին մասնաշենքի շինարարական աշխատանքները։ Առաջիկայում ունենալու ենք շատ ինքնատիպ նախագիծ Նորք Մարաշում, որի բնակարաններից բացվելու է գեղեցիկ տեսարան դեպի Երևան և Արարատ լեռ:
----------
Ինչո՞ւ պետք է ընտրել հենց New City Project-ը:
New City Projects-ի գրեթե բոլոր նախագծերում գործում է եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքը, բոլոր բնակիչներին կառուցապատման փուլում առաջակվում է կատարել ձեռքբերված բնակարանների նախագծային անհատական փոփոխություններ, շինարարության մեջ օգտագործվում են միայն բարձրակարգ նյութեր, ինչպես նաև շինարարության գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար հնարավորություն է ընձեռնվում առցանց հետևելու մեր ցանկացած նախագծին:
Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ Ձեր բոլոր նախագծերին, առաջարկներին և սպառիչ պատասխան ստանալ բոլոր հուզող հարցերին:
Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել այցելելով մեր գրասենյակ, որը գտնվում է Հրաչյա Թամրազյան ½ հասցեում, զանգահարելով մեզ, ինչպես նաև հետևելով սոցկայքերում, կամ այցելելով մեր պաշտոնական կայք:
Հրաչյա Թամրազյան 1/2
(060) 444 777 (033) 600 900