l

lifestyle

Նոր կոնցեպտով Pull & Bear-ի բացումը ՄԵԳԱՄՈԼՈՒՄ

Իսպանական Pull & Bear բրենդի նոր սրահը ՄԵԳԱՄՈԼՈՒՄ վերադարձ է դեպի ԼՈՖՏ ոճ, սակայն նոր կոնցեպտով ու արդեն արդի լուծումներով: Այս ձևաչափը միակն է ամբողջ Կովկասում: 36 տարվա պատմություն ունեցող բրենդն ունի մոտ 900 սրահներ 60-ից ավել երկրներում, իսկ թե ինչպիսինն է ՄԵԳԱՄՈԼՈՒՄ բացված Pull & Bear-ը ու ինչ էր կատարվում բացման շնորհանդեսին՝ առաջինը ԿամոԲլոգում:

  • ՄԵԳԱՄՈԼ
  • Կամո Թովմասյան

Pull & Bear-ը ներկայացնում է փողոցային նորաձեւության հետևորդ երիտասարդների ամենօրյա հագուստ և աքսեսուարներ՝ մատչելի գներով: Բրենդն այժմ նվաճում է շուկաները ամբողջ աշխարհում, ու մեծ ազդեցություն ունի երիտասարդների վրա շնորհիվ իր նորաձևության փիլիսոփայության, որի նպատակն է համատեղել կրեատիվությունն ու որակյալ դիզայնը: Բրենդի միտումների վրա ազդում են կյանքի այնպիսի ոլորտները, ինչպիսիք են երաժշտությունը, տեսախաղերը, ժամանակակից տեխնոլոգիաները։

Մեգամոլում բացված Pull & Bear-ը նորագույն P&B կոնցեպտն ունի, որը միակն է ամբողջ Կովկասում: Բրենդն իր ամենաառաջին կոնցեպտներից մեկը՝ ԼՈՖՏ կոնցեպտը կատարելագործել է՝ դարձնելով ավելի ժամանակակից և հարմարավետ: Բացումը կարծես տեխնոփարթի լիներ: Այսօրվա սաունդ, տեխնո երաժշտություն Մաքսից, կոկտեյլներ ու առաջադեմ սերունդ, որը նախընտրում է խոսքի ազատությունը, սեփական ընտրությունը, մտահոգվում է շրջակա միջավայրի, առողջ ապրելակերպի և ոչ թոքսիկ հարաբերությունների մասին:

back-top