l

lifestyle

RIN Music Hall-ի բացումը Թումանյան 17 հասցեում

Աշունը սկսում ենք երաժշտասերների համար նոր անակնկալով: ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի հարևանությամբ՝ Թումանյան 17 հասցեում բացվել է RIN Music Hall-ը՝ սիրված արտիստների մասնակցությամբ, համեղ խոհանոցով, ու հատկապես նրանց համար, ովքեր փնտրում էին վայր, որտեղ կարող են նշել իրենց ծննդյան կամ այլ միջոցառումները: Ամենը մեկ տեղում՝ քաղաքի հենց սրտում: Դիտեք բացման շնորհանդեսը ԿամոԲլոգում:

 RIN Music Hall-ը գործում է կեսօրից մինչ գիշերվա 03.00-ը: Ամեն օր 20.00-ից սկսվում է շոու-ծրագիրը սիրված կատարողների և բենդերի մասնակցությամբ: Մոտ 100 հյուր կարող է հյուրընկալել մյուզիք հոլը, այնպես որ ծննդյան, նշանադրության, տարբեր կորպորատիվ միջոցառումներ կարող եք պլանավորել հենց այստեղ: Նշեմ նաև երեք VIP հատվածների մասին, որոնք կարող եք ամրագրել, եթե 6-13 ընկերներով եք, կամ պարզապես ցանկանում եք հետևել շոու-ծրագրին Ձեր սիրելիի հետ առանձին հատվածում: Մենյուն հարուստ է ֆյուժն ուտեստներով, ֆիրմային կոկտեյլներով, տարատեսակ համերով, այս հարցում ևս կունենաք ընտրության լայն հնարավորություն: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, տոնական տորթ և սիրված արտիստների կենդանի կատարումները: Բեմում էին Ռաիսա Ավանեսյանն իր բենդով, Ռիփփին, Լիլիթ Կարապետյանը, Ջուսը և շատ այլ սիրված կատարողներ:

Թումանյան 17

096- 04 17 17

FB / IG

back-top