l

lifestyle

Սարգիսն ու Արտաշեսը բացել են Roller Skates Մեգամոլում

Ես ինքս 24/7 աշխատող եմ, սիրում եմ ինձ պես հոլի պես պտտվող մարդկանց ու տանել չեմ կարող ծույլ մարդկանց: Ամեն նոր բան, որ ստեղծվում է մեր քաղաքում, այն էլ այս բարդ շրջանում, միայն հույս ու լավատեսություն է փոխանցում: Այս փոստը երկու ընկերների մասին է, ովքեր փորձելով սկսել կյանքը նոր էջից՝ փոքրերի ու մեծերի համար բացել են Roller Skates Մեգամոլում: Ես էլ, ինչպես միշտ, շտապեցի առաջինը պատմել ու ներկայացնել երկար դադարից հետո, Մեգամոլում կրկին լսվող երեխաների աղմուկն ու ժպիտները:

  • Andranik Beglaryan
  • Kamo Tovmasyan

Ծանոթացեք Սարգիսն ու Արտաշեսն են: Հենց այս երկու ընկերներն են նախաձեռնության հեղինակը, որովև դիմել են Մեգամոլին: Roller Skates-ը գործում է այսօրվանից, այն բացվել է Մեգամոլի երկրորդ հարկում, աշխատանքային ժամերն են 10.00-22.00-ը, նախատեսված է 8+ ցանկացողների համար: Մեկ ժամվա արժեքն է 2000 դրամ, շաբաթ/կիրակի՝ 2500 դրամ: Առկա են 31-43 համարի կոշիկներ, դրանք ախտահանվում են յուրաքանչյուր օգտագործումից հետո:

Ինձ դուր եկավ, որ գերմանական այս ռոլլեր սքեյթերը հենց դիսկո ոճի են, հաճելի է, որ տղաները չեն ներմուծել հայավարի սևը սևի վրա զամշից ծիծակ սքեյթեր, ինչպես ֆեյք խանութներումա չէ, հարցնում ես մի հատ գունավոր սվիտր չկա, քեզ ասում են՝ Ախպերս ինչ հագնում են էն ենք բերում: Շատ ամուր էին, որակը գերմանական է, առկա են պաշտպանիչ աքսեսուարներ, քիչ անց կխոսամ դրանց մասին:

Դիսկո սքեյթերը շատ փոփ են 70-80-ականներից: Նկարում տեսնում եք Դայանա Ռոսին, Գրեյս Ջոնսին ու մեր Շերին, ովքեր Studio 54 հաճախ գնում էին հենց ռոլլեր սքեյթերով:

Դիսկո Դիվաներին հաջորդեց Մադոննան 00-ականներին Sorry վիդեոյում, իսկ այս տարի էլ Դուա ԼԻպան հենց դիսկո սքեյթերով էր Levitating տեսահոլովակում: Այ հիմա գրում եմ ու նոր հասկացա, թե ինչն էր պակասում այնտեղ. մեծ էկրան, որտեղ բոլոր այս տեսահոլովակները կարող էին պտտվել:

Դե այսօր առաջին օրն էր, կարծում եմ շաբաթ/կիրակի էլ ավելի շատ այցելու կլինի: Ինձ համար նման տեղերում ինչքան քիչ մարդ, էնքան ավելի հարմարա քշելը:

Հանդերձարանի մասին նշեցի, գները գրեցի.....գրեմ ինստաէջ, կարող եք միանալ, հետևել, հարցերի դեպքում՝ գրել: Insta/ rollerskates_armenia

Մի խոսքով հաջող բիզնես ընկերներին, լավ բան էին մտածել, երեխաների ու թինեյջերների համար (չյանած այսօր 30-երն ավելի շատ էին) նոր ժամանցի վայրը գուցե մի փոքր գույն կհաղորդի մեր այս կոտրված, մոխրագույն կյանքին:

Մի բան էլ մոռացա ասեմ, անպայման վերցրեք ծնկների ու գլխի պաշտպանիչ աքսեսուարները, մանավանդ, եթե նորեկ եք: Շատերը ալարում են դրանք կրել, բայց որքան էլ որ ապահով լինի, ավելորդ զգուշությունը չի խանգարի: Կարճ ասած Ձեզ մի դրեք կինոյի տխու կամ աղջկա տեղ:

back-top