l

lifestyle

Հինգերորդ Օր.Հռոմ, Նեապոլ, Պոմպեյ.ORIFLAME GOLD CRUISE

Երեք լեգենդար քաղաքներ. Պատմական Հռոմը, պիցցայի և լիմոնչելոյի մայրաքաղաք Նեապոլը և հնադարյան Պոմպեյը. Ահա ORIFLAME GOLD CRUISE-ի հինգերորդ օրվա ծրագիրը, որի մանրամասներով շտապում եմ կիսվել Ձեզ հետ:

  • Kamo Tovmasyan

Եղանակն իտալիայում հակասական էր. Մեկ անձրև, մեկ տապ, Պոմպեյում արևից այրվում էինք, Հռոմում՝ անձրևանոցներ գնում: Ամեն դեպքում Իտալիան կարելի է շրջել նույնիսկ անձրևին...

Հռոմում անձրևը չեր կտրվում գրեթե ողջ օրվա ընթացքում, Կոլիզեյի վրա հավաքված ամպերը լուսանկարեցինք ավտոբուսից, իսկ Տրևի շատրվանները պարզվեց ռեկոնստրուկցիոն շրջանում են: 

Միայն օրվա երկրորդ կեսի ընթացքում հայտնվեց արևը և Օրիֆլեյմի անձնակազմով տեղաշարժվեցինք, դեպի Նեապոլ...

Նեապոլ՝ Նապոլի..Իտալիայի գլխավոր քաղաքներից մեկն ունի մոտ 1 մլն բնակչություն, հայտնի է իր 448 եկեղեցիներով, պիցցաներով և լիմոնչելո կոկտեյլով: Ի դեպ Նեապոլի նավահանգիստը Բանկոկի նավահանգստից հետո երկրորդն է Աշխարհում՝ այցելուների քանակով:

2 ժամ ունեինք Նեապոլում, որի ընթացքում կարողացանք գնահատել Թագավորական պալատը, Կենտրոնական բանկի հովանու ներքո գործքող Նեապոլի թանգարանը և ներկա լինել Օրիֆլեյմ ընկերության մասշտաբային ֆլեշ-մոբին:

Ինչպես և Միլանում, Նեապոլի խորհրդանիշն է Հորոսկոպի 12 նշանների նախշապատկերները, որտեղ ընտրում էիր քո հորոսկոպի նշանը, և երազանք պահելով պտտվում նրա վրա երեք անգամ...

ORIFLAME GOLD CRUISE-ի բոլոր մասնակիցները ժամը 16.00-ին Նեապոլի կենտրոնական հրապարակում մասնակցեցին յուրահատուկ ֆլեշ-մոբի՝ երկինք բաց թողնելով հազարավոր կանաչ փուչիկներ...Սա շատ տպավորիչ է դիտել վիդեոտարբերակով, մոտ օրերս կներկայացնեմ...

Նեապոլից 16 կմ հարավ-արևմուտքում գտնվում է լեգենդար Պոմպեյը: Մ.թ. 79 թ-ին, Վեզուվի ժայթքման հետևանքով, Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին Պոմպեյը վերանում է երկրի երեսից: Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով, մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Պոմպեյը ժամանակին եղել է Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկը։ Երբ 79 թ. ժայթքեց Վեզուվի հրաբուխը, լավան մեծ արագությամբ ծածկեց քաղաքը և հիմնավորապես կանգնեցրեց ժամանակն այդտեղ։ Հաշվի առեք, որ Պոմպեյի հիմնական մասը տեսնելու համար Ձեզ հարկավոր է երկու ժամ, այլ ոչ թե մեկ, ինչպես կասի Ձեզ վարրորդը, նաև շատ կարևոր է ունենալ լավ գիդ, քանի որ յուրաքանչյուր սյուն այստեղ ունի իր պատմությունը: Բա չթողնեք շուկան, հասարակած տունը և թատրոնները....Եթե Դուք մեկնելու եք Պոմպեյ, սակայն ծանոթ չեք նրա պատմությանը, առաջարկում եմ դիտել այս դոկումնետալ ֆիլմը, որը պատմում է Պոմպեյի աղետի մասին, սեղմեք այստեղ...

Եվ իհարկե չմոռանաք քաղաքի մուտքի մոտ գնել ահռելի մեծության լիմոններ.....

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

back-top