Kamancha
l

lifestyle

2019 թ.-ի 12 երևանյան rooftop-երը, որոնք պետք է այցելել

Երեկ զրուցում էի Լիբանանից ժամանակ մի հայուհու հետ, ով պատմում էր Բեյրութի գիշերային կյանքի մասին: "Երբ որոշում ենք ինչ-որ տեղ գնալ Բեյրութում, առաջին խոսքն այսպիսինն է՝ Rooftop/Sunset,-ասում է Նա,-Մեզ մոտ ամենուր ռուֆթոփեր են ու sunset-ի հերթեր"...Մի պահ մտածեցի, ու հասկացա, որ Երևանում ռուֆթոփերն ու այստեղից մայրամուտին հետևողների թիվը նույնպես քիչ չէ: Մի քանի հայտնի ռուֆթոփեր փակվել են, նորերը բացվել, ու հենց ամռանը ճիշտ ժամանակն է կազմելու այս տարվա ամենաշատ այցելվող ռուֆթոփերի ցանկը: 

  • Kamo Tovmasyan

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ երևանյան բոլոր միջոցառումների flyer-ներն ԱՄԵՆ ՕՐ կներկայացվի իմ ինստագրամյան սթորիում: Քանի որ հաճախ եք հարցնում, թե որտեղ կարելի է տեղեկանալ օրվա միջոցառումների մասին, նշեմ, որ այժմ ամեն օր ինստագրամյան սթորիում կտեղադրվեն օրվա միջոցառումների պոստերներն ու հղումները: Դուք կարող եք follow չանել էջին, պարզապես հետևեք սթորիներին, որպեսզի տեղեկանաք, թե տվյալ օրն ինչ իվենթ կա քաղաքում: Այսպիսով ՈՒՐ ԳՆԱԼ հարցի պատասխանն ամեն օր իմ սթորիներում է, միացեք..instagram.com/kamotovmasyan

RED POINT

Սկսում եմ  նոր ու հրաշալի մի ռուֆթոփից: Փ. Բուզանդի 15 հասցեում բացված Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan հյուրանոցի 13-րդ հարկում գործում է RED POINT-ը, որի բացման շնորհանդեսին վերջերս ներկա էինք: Եթե բաց եք թողել, կարող եք դիտել ահա այստեղ: Դեպի Արարատ լեռը և Հանրապետության հրապարակ բացվող հրաշալի տեսարան, հեղինակային խոհանոց և կոկտեյլներ: Week-End-ներին այստեղ նվագում են սիրված DJ-ներ, կարծում եմ ամառվա ընթացքում այս վայրը կդառնա տարբեր միջոցառումների անցկացման ամենահարմար վայրերից մեկը:

Փ. Բուզանդի 15
(091) 700 330

Facebook/redpoint

________

ITALIANO RESTORANTE

The Alexander, a Luxury Colletion Hotel, Yerevan-ի 12-րդ հարկում գործող այս նոր ռեստորանը ներառել ենք այ այսպիսի ֆանտաստիկ տեսարանի համար: Իտալական և հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստներ՝ յուրահատուկ համադրությամբ պատրաստված պաստաներ, րիզոտտոներ, նրբահամ պիցցաներ և ծովամթերքով ուտեստներ: Ամեն ուրբաթ և շաբաթ օրերին կարող եք վայելել Italiano Ristorante-ի բացօթյա միջոցառումները՝ հաճելի երաժշտության, համեղ իտալական ու հայկական խոհանոցի և գեղեցիկ տեսարանի ներքո: 
Աբովյան 3/4
(011) 20 6000
Facebook/Italiano Ristorante Yerevan

____________

VEREV
Ամենաանսպասելի ու ստացված ռեբրենդինգը: Նախկինում այստեղ գործող Paparazzi Cafe-ի փոխարեն այժմ բոլորովին նոր ձևաչափով, բրիտանական ակցենտով հրաշալի նոր ռուֆթոփ է շատ պարզ ու հիշվող անվանմամբ՝ VEREV: Verev կարող եք բարձրանալ մինչ 02.00-ը, փորձել հրաշալի խոհանոցը, կոկտեյլները, հիանալ ահա այսպիսի գեղեցիկ տեսարանով, իսկ Verev-ի վերևում կա նույնիսկ գաղտնի բացօթյա հատված, որի մասին շատ քչերը գիտեն: Այս տարվա միանշանակ ամենաստացված նախագծերից մեկը, որտեղ պետք է այցելել: Բացման երեկոն կարող եք դիտել ահա այստեղ
Աբովյան 3
(055) 444 144
Facebook/VEREV
______________________

MONTMARTRE
Վայր, որն արդեն քանի տարի պահում է իր բարձր որակն ու զարմացնում սպասարկման մշակույթով: ՓԱՐԻԶ հյուրանոցում գործող Montmartre Restaurant-Cocktail-Bar-ում մենք հաճախակի ենք լինում, քանի որ այստեղ միջազգային ընկերությունները կազմակերպում են իրենց մաստեր-կլասսերն ու թեմատիկ երեկոները, հենց Montmartre Restaurant-Cocktail-Bar-ն էլ հաճախակի կազմակերպում է իր փակ միջոցառումները, ահա այստեղ կարող եք դիտել նոր սեզոնի բացման երեկոն:
Ամիրյան 4/6

(060) 60 00 60
Facebook/MontmartreRestaurant-Cocktail-Bar

______________

ROOFTOP.OFFICIAL

DVIN հյուրանոցում գործող Rooftop.Official-ն այս ամսին է բացվել: Ես անձամբ դեռ չեմ եղել այստեղ, չեմ կարող շատ բան պատմել վայրի մասին, հուլիսի 4-ին Dvin Music Hall-ում տեղի ունեցող A Studio խմբի համերգից հետո պլանավորում ենք afterparty-ն այստեղ անցկացնել, հենց այդ ժամանակ էլ կկիսվեմ տպավորություններով:
Պարոնյան 40
(055) 20 20 24
Facebook/rooftop.official

_________

ROOF EIGHT18

Հրավիրված DJ Դուբայից, Go-Go պարուհիներ Ռուսաստանից, երևանյան հրաշալի վյու ու այս ամենը Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում բացված Roof Eight18-ում: Roof Eight18-ը EIGHT18N Cocktail Bar & Bites-ի նոր նախագիծն է, որը բացառիորեն 2 օր առաջ է սկսել գործել: EIGHT18N Cocktail Bar & Bites-ն այս պահին ամենաթոփ ժամանցավայրերից է քաղաքում, ուստի Roof Eight18-ին կարծում եմ սպասվում է նույն հաջողությունը: 
Բաղրամյան 1
(099) 418 418
Facebook/roofeight18

_________

MOZAIC
Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի վերջին երկու հարկերը զբաղեցնում է Mozaic Sky Restaurant & Sky Bar-ը, այն գործում է մինչ կեսգիշեր, բացօթյա սրահը բաղկացած է երկու հատվածներից, որտեղից բացվում է ամբողջական Երևանի տեսարանը:
Մ.Խորենացի 15
(011) 770 990
Facebook/MozaicSkyBar
__________

LEVEL ELEVEN

Level Eleven-ը գտնվում է Հյուսիսային պողոտա/Աբովյան փ. հատման վայրում գործող Golden Palace բուտիկ-հյուրանոցի ամենավերջին հարկում: Level Eleven-ը հիմնականում փակ ռեստորան է, սակայն ունի շատ փոքր բացօթյա հատված, որտեղից բացվում է այ այսպիսի տեսարան: Մոտավոր 4 սեղաններ են բացօթյա հատվածում, այնպես որ կոնկրետ այս հատվածում նստելու համար պետք է նախապես ամրագրել սեղան, իսկ եթե ոչ, ուրեմն արդեն կզբաղեցնեք ձեր տեղը փակ հատվածում: 
Հյուսիսային պողոտա 11
(012) 22 00 00
Facebook/restaurantleveleleven

________

EL SKY BAR
Rooftop-երի քաղաքային մշակույթը զարգացրել է հենց El Sky Bar-ը: Հատկապես խորհուրդ կտամ այցելել հանգստյան և տոն օրերին, պարելու, համեղ սնվելու համար: Այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի նորաբաց այգի, այն ավելի ընդարձակ է համեմատ մյուս ռուֆթոփերի ու մի ամբողջ պատմություն ունի...
Գրիգոր Լուսավորիչ 9
(041) 71 71 71
Facebook/ElSkyBar
_______

CASCADE ROYAL
Ամենամասշտաբային երևանյան տեսարանը, ֆանտաստիկ Արարատը և տարբեր սրահներ բոլոր տեսակի հանգիստը սիրող անձանց համար: Արդեն չորրորդ տարին է, որ այս ժամանցավայրը մեծ պահանջարկ ունի:
Անտառային փողոց 192
(011) 44 01 44
Facebook/CascadeRoyal
__________

AdASTRA

Radisson Blu հյուրանոցի 7-րդ հարկում բացված է AdAstra Restaurant & Bar-ի հատկապես բացօթյա հատվածը ձեզ կզարմացնի գեղեցիկ տեսարանով: Եթե չեք եղել այս ժամանցավայրում առաջարկում եմ մեծ խմբով այցելել, փորձել հեղինակային խոհանոցը, ու հանգստանալ կենտրոնի աղմուկից: 
Ազատության պողոտա 2/2
(010) 21 99 00
Facebook/AdAstraRestaurantandBar
__________

MONROE
Monroe Cafe & Lounge-ը գտնվում է Կինո Մոսկվայի երկրորդ հարկում, հատկապես երեկոյան շատ հաճելի է նստել բացօթյա հատվածում և հետևել մարդկանց: Հարմար է նարգիլե ծխելու, ամռանը սառը ձմերուկ ու սեխ ուտելու համար + միշտ սիրալիր ընդունելություն:
Աբովյան 18
(011) 333 300
Facebook/MonroeCafe&Lounge

______

DoubleTree by Hilton
Այս վայրը չի գործում որպես բացօթյա ռուֆթոփ, սակայն այստեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, փարթիներ, կորպորատիվ միջոցառումներ և նույնիսկ գործում է հատուկ ռոմանտիկ երեկոյի ամրագրման տարբերակ, որի արդյունքում դուք կարող եք ամրագրել DoubleTree by Hilton հյուրանոցի 14-րդ հարկում գտնվող բացօթյա տարածքը ձեր և ձեր սիրելիի հատուկ երեկոյի համար: 
Գրիգոր Լուսավորիչ 4/2
(011) 555 333

Facebook/doubletreebyhilton

________

back-top