Մադրիդի թագավորական պալատը՝ Palacio Real de Madrid-ը, կամ Արևմտյան պալատը, Իսպանիայի թագավորների պաշտոնական նստավայրն է, որն օգտագործվում է հիմնականում պաշտոնական արարողությունների համար, քանի որ թագավորները սովորույթի համաձայն բնակվում են Սարսուելա Պալատում։
Շինությունն իր երկրորդ անունը՝ Արևմտյան Պալատը, ստացել է Արևմտյան Հրապարակից, որի տարածքում է գտնվում նաև Թագավորական Թատրոնը։ Շինության պատշգամբներից մեկը նայում է այդ հրապարակին։
Տարածքով (135.000 ք.մ) և սենյակների քանակով (3.418) համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ պալատը։
Պալատում հանգրվանում են պատմական ժառանգության և արվեստի եզակի նմուշներ՝ կտավներ, արձաններ, քանդակներ, գորգեր։
Անկանխիկ վճարումների արդյունքում Իմ նոր VTB Air Miles քարտով Ես շարունակում եմ կուտակել մղոններ, որոնցով ապագայում նոր ուղետոմս ձեռք կբերեմ: Թագավորական պալատի տոմսերը գնելով ավելացրեցի ևս 44 մողն: VTB Air Miles նոր քարտերի մասին ավելին կարող եք կարդալ ահա այստեղ:
Պալատը կառուցվել է Ֆելիպե V թագավորի հրամանով՝ 1734-ին հրդեհից ոչնչացած Ռեալ Ալկասար պալատի ավերակների վրա։ Շինարարությունը սկսվել է 1738 թ.՝ ճարտարապետ Ֆիլիպո Խուվարայի նախագծով, որը հետագայում վերջինիս աշակերտ Խուան Բաուտիստա Սակետտին ենթարկել է որոշակի փոփոխության։ Կառուցումն ավարտին է հասցրել, ինչպես նաև նրա զարդարման, երկրորդական շինությունների կառուցման և լայնացման գործն ավարտել է Ֆրանչեսկո Սաբատինին։
Կառլոս III-ը առաջին թագավորն էր, որ բնակություն հաստատեց այդ պալատում։ Իսկ վերջին թագավորը Ալֆոնսո XIII-էր։ Մանուել Ասանյան, ով Իսպանիայի Երկրորդ Հանրապետության նախագահն էր, նույնպես ապրել է այդ պալատում, լինելով միաժամանակ այդպես վարվող պետության վերջին ղեկավարը։ Պալատում մինչև այժմ գոյություն ունի նրա անունով սենյակ։
Պալատի հասցեն է՝ Calle de Bailén, աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ն, մուտքի արժեքն է 11 եվրո:
Սա զինասրահն է, որտեղ ներկայացված էին զենքերի և սաղավարտների հարուստ հավաքածու:
Թագավորական պալատի տարածում մշտապես ներկայացված են անվանի արվեստագետների աշխատանքներ հատուկ ցուցասրահում: Այս պահին այնտեղ ժամանակակից արվեստի նմուշներ են: