Kamancha
l

lifestyle

Salvatore Ferragamo. Signorina Ribelle բույրի շնորհանդեսը ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահում

ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահների ցանցը ներկայացնում է Salvatore Ferragamo ապրանքանիշի նոր՝ Signorina Ribelle կանացի բույրը, որի շնորհանդեսն օրերս տեղի ունեցավ ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահում: Signorina շարքի ամեն բույր արտացոլում է կնոջ որևէ կերպար, ու Ribelle-ը ևս բացառություն չէ: Երիտասարդ, արդեն իսկ կայացած, անկախ, համարձակ, միևնույն ժամանակ նաև փխրուն կնոջ պարադոկսալ կերպարը հենց բնութագրում է բրենդի նոր բույրը: Շնորհանդեսի հատուկ հյուրն էր Ferragamo Parfums ընկերության տնօրեն Լուչիանո Բերտինելլին: 

  • Kamo Tovmasyan

Էլեգանտ Signorina Ribelle բույրը ստեղծել է պարֆյումեր Սոֆի Լաբբեն: Վերին նոտաները կազմել են մանդարինի և կարմիր տանձի մրգային համադրությունը, օգտագործված են ծաղկային փնջեր (իլանգ-իլանգ, նարնջի ծաղիկներ), փայտային նոտաներ (մուսկուս, սանդալ)...բույրը ջերմ, տաք նորույթ է, որն, ի դեպ, ողջ աշխարհում ներկայացվելու է Սեպտեմբերի 2-ից: Signorina Ribelle բույրն արդեն կարելի է ձեռք բերել բոլոր ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահներում՝ նշված հասցեներով:

Հյուսիսային պող. 11/40

Սայաթ-Նովա 11 / Մաշտոցի 34

Կոմիտաս 22 / Կոմիտաս 39

(010) 561010

Facebook/BURMUNK

 

 

 

 

back-top