Sammy Beauty-ն 34-ամյա գեղեցկուհի, մոդել, 4 երեխաների մայր Օքսանա Սամոյլովայի նախաձեռնությունն է։ Sammy Beauty մաշկի խնամքի միջոցները չեն պարունակում նատրիումի լաուրիլ սուլֆատ, պարաբեններ, հանքային յուղեր, չեն փորձարկվում կենդանիների վրա, մշակված են ժամանակակից տեխնոլոգիաների գործադրմամբ։ Sammy Beauty-ն մաշկի խնամքի քառաստիճան ծրագիր է, որը հարմար է ցանկացած մաշկի համար և անցել է կլինիկական թեստավորում։
«Մաշկի անխնամ վիճակի հիմնական պատճառներից է դրա վնասված բջիջներում սպիտակուցների և սպիտակուցային կառուցվածքների կուտակումը, որը տեղի է ունենում շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցության ներքո։ Այդպիսի սպիտակուցներն ու սպիտակուցային կառույցները խաթարում են բջջային նյութափոխանակությունը և հանգեցնում են մաշկի բորբոքման և վաղաժամ ծերացման», - պատմեց Sammy Beauty հայաստանյան շուկայի միակ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։
2004 թվականին իսրայելցի գիտնականներ Ահարոն Չեխանովերը, Աբրահամ Գերշկոն և ամերիկացի գիտնական Իրվին Րոուզը հայտնաբերել են վնասված և սխալ ֆոլդինգի ենթարկված սպիտակուցների տրոհման մեխանիզմը՝ կիրառելով հատուկ պրոտեիններ՝ պրոտեազոմներ։ Այս հայտնագործության համար նրանք Նոբելյան մրցանակ են ստացել։ Հենց այս նորարարական հայտնագործությունն է Sammy Beauty կոսմետիկայի ստեղծման հիմքում։
«Sammy Beauty ապրանքանիշի յուրաքանչյուր ապրանք ներառում է նորարարական ActiRegX համալիրը։ Դրա հիմնական բաղադրիչը հակասթրեսային օլիգոպեպտիդն է, որն էլ ակտիվացնում է պրոտեազոմները։ Իսկ դրանք իրենց հերթին հզորագույն խթան են մաշկի բջիջները թունավոր սպիտակուցներից մաքրելու համար։ Արդյունքում մաշկը թարմանում է, ծերացման գործընթացները դանդաղում են, բջիջների պաշտպանիչ գործառույթները վերականգնվում են։ Սա բառացիորեն ետ է դարձնում ժամանակը», - ընդգծում է Աննա Մելիքյանը։
Sammy Beauty բրենդն ակտիվորեն գրավում է հաճախորդների ուշադրությունն ու սրտերն արդեն 2 տարի, այն ստեղծողների համոզմամբ՝ յուրաքանչյուր կին արժանի է լավագույնի։ Պրեմիում որակի մատչելի խնամքի ամենագնվող տեսականին ներառում է դեմքի քառաստիճան խնամքի հավաքածուն, միցելային ջուրը, դեմքի դիմակների հավաքածուն, մարմնի քերուկը և հակացելյուլիտային խնամքը։
Գնումները հնարավոր է կատարել ինչպես RIO Mall և Yerevan Mall-ի գունագեղ կղզյակներում, այնպես էլ առցանց՝ պաշտոնական ներկայացուցչության Instagram-ի և Facebook-ի էջերում։ Գործում է առաքման հնարավորություն, իսկ շուտով կգործարկվի նաև www.sammybeauty.am պաշտոնական կայքը։ Բացման շնորհանդեսի հատուկ հյուրերն էին սիրված մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը և DJ Vakcina-ն: Միջոցառման հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն և անակնկալ նվերներ: