l

lifestyle

SANTA L նորաձևության կենտրոնի 20-ամյակ

SANTA L մանկական նորաձևության կենտրոնը նշում է իր 20-ամյակը: Արդեն 20 տարի կենտրոնը զբաղվում է երեխաների և թինեյջերների ֆեշն ուսուցմամբ՝ հանդիսանալով միջազգային նորաձևության փառատոնների պաշտոնական ներկայացուցիչը: Ուսանելով SANTA L կենտրոնում, երեխաները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային մի շարք նորաձևության մրցույթների, այդ թվում Հոնկ Կոնգում, Միլանում, Բուլղարիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում: 

  • Մոսկովյան 3, 099-20 15 70
  • Kamo Tovmasyan

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Անահիտ Սիմոնյանի "ԱՐՄԱՏ", Ալինա Աղայանի "VENUS", ինչպես նաև Kid's Couture սրահի նոր հավաքածուի ցուցադրությունը: Պարգևատրվեցին այն սաները, ովքեր տարվա ընթացքում մեծ հաջողություն են գրանցել արտերկրում, նաև այն հայ արտիստները, ովքեր համագործակցել են SANTA L-ի հետ: Հայ և միջազգային դիզայներների հետ համագործակցությունն առաջին անգամ չէ և շարունակական է լինելու: SANTA L-ի գեղարվեստական ղեակավարն է Լուչիա Բուդաղյանը, պրոդյուսերն է Սուսաննա Բուդաղյանը, իսկ project manager-ը սիրված երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանն է:

Մոսկովյան 3

099-20 15 70

Facebook/SantaL

back-top