l

lifestyle

Երկու նորարական լուծումների մեկնարկ SoftConstruct-ից

SoftConstruct միջազգային ՏՏ ընկերության հայաստանյան գրասենյակում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների կողմից ստեղծված՝ PandaMR վիրտուալ ցուցահանդեսների կազմակերպման հարթակ, որի շրջանակներում հնարավոր է նաև անցկացնել կոնֆերանսներ ու հանդիպումներ և Hoory արհեստական բանականությամբ օժտված ձայնային օգնականի ներկայացում-մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին ՏՏ առաջատար ընկերությունների և մյուս բիզնես ոլորտների ներկայացուցիչներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ օրեցօր ավելի մեծ մաս են կազմում Արհեստական բանականության վրա հիմնված գործիքների կիրառությունները:

SoftConstruct-ը, շարունակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը ուղղված քայլերը, ՏՏ անծայրածիր տիրույթում ունի  իր կայուն տեղը: Ընկերությունը գործում է 2004 թվականից, ունի ավելի քան 14 մասնաճյուղ ամբողջ աշխարհում և շուրջ 5000 աշխատակից: Միջազգային հանրության մոտ PandaMR-ն ու Hoory-ն արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել: Հատկանշական է, որ նախագծերի իրականացման շրջանակում կազմակերպությունը կհամալրվի ևս 50 աշխատատեղով:

Հարկ է նշել, որ միջոցառման ընթացքում SoftConstruct ընկերության և ստարտափների խոշորագույն հարթակ Ստարտափ Արմենիա հիմնադրամի միջև հուշագիր ստորագրվեց, համաձայն որի երկու ընկերությունները համատեղ կկազմակերպեն, նոր, նախադեպը չունեցող ձևաչափով միջոցառումներ PandaMR հարթակում:

Հուշագիր կնքվեց նաև SoftConstruct-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև, որի շրջանակում Ընկերությունը կաջակցի մի շարք ուսանողներին ուսումնառության ընթացքում, ինչպես նաև PandaMR հարթակը կներդրվի Համալսարանում ամենամյա միջոցառումների անցկացման համար:

 

back-top