Մեգամոլում բացված նորաոճ գրասենյակն արդեն 4-րդն է Երևան քաղաքում: Գործում են նաև գրասենյակներ Ամիրյան 18 և Տերյան 54/3 հասցեներում, ինչպես նաև Երևան Մոլի 2-րդ հարկում: Նախորդ տարվա կորոնավիրուսային և պատերազմական ճգնաժամը շատ ծանր էր տուրիստական ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար, սակայն ընկերությունը շարունակեց ակտիվ գործունեությունը և նույնիսկ ամենաճգնաժամային ժամանակահատվածում ընդունել է նոր աշխատակիցներ ու, ինչպես տեսնում եք այսօր էլ ընդլայնվում է: Նոր գրասենյակը աչքի է ընկնում իր ոճային առանձնահատկությամբ, արդի դիզայնով, հարմարավետությամբ և սպասարկման համար էլ ավելի հարմար պայմաններով: Աշխատանքային ժամերն են 10.00-22.00-ն: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն, որտեղ խաղարկվեցին ուղետոմսեր դեպի Եգիպտոս, սակայն հիմնական խաղարկությունը ՇԵԼԲԻ ընկերության կողմից դեռ առջևում է:
Այս պահին ընկերությունը կազմակերպել է մասշտաբային խաղարկություն, որը կամփոփվի սեպտեմբերի 18-ին: Ցանկացած ՇԵԼԲԻ գրասենյակում գնելով ցանկացած ուղետոմս, հնարավորություն կստանաք մասնակցել խաղարկությանը և շահել ավտոմեքենա, ինչպես նաև այլ անակնկալ նվերներ: Բացմանը ներկա էին ընկերության հիմնադիր Հարություն Համբարձումյանը, տնօրեն Մարինա Ավետիսյանը, իսկ պատվավոր հյուրերի ցանկում էր Մեգամոլի հիմնադիր Շողերինա Մկրտչյանը: SHLEBY ընկերության գլխավոր գրավականը գոհ և իդեալական սպասարկված հաճախորդն է:
MegaMall, 011-508-484