l

lifestyle

Condor Airlines-ի փակ շնորհանդեսը Sidon Travel ընկերության կողմից

Ինչպես արդեն գիտեք, գերմանական Condor Airlines–ը 2021թ-ի հուլիսի 30-ից հաջողությամբ իրականացնում է Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները շաբաթական 1 անգամ: Հայաստանում Condor Airlines-ի պաշտոնական գործընկերն է Sidon Travel–ը, որն էլ Holiday Inn Yerevan հյուրանոցում կազմակերպել էր հատուկ երեկո գործընկերների համար: CONDOR – Born to fly

  • Կամո Թովմասյան

 Հայաստանում Condor Airlines-ի պաշտոնական գործընկերն է Sidon Travel–ը, սակայն բացի հենց Sidon Travel–ի գրասենյակից, ավիատոմսերը կարող եք գնել բոլոր տուրիստական ընկերություններից: Երևան-Ֆրանկֆուրտ սկսած 169 եվրոյին համարժեք դրամից, Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան՝ սկսած 312 եվրոյին համարժեք դրամից: Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում Condor Airlines-ի վաճաքի գծով տնօրեն, պրն. Ֆլորիան Ստահլը հայտնեց, որ 2022թ.-ին պլանավորվում են արդեն շաբաթական երկու չվերթներ: Ավիատոմսի արժեքի մեջ ներառված է 30 կգ ուղեբեռը և 8 կգ ձեռքի ուղեբեռ: Condor Airlines-ը հիմնադրվել է 1956 թվականին Գերմանիայում և տարեկան տեղափոխում է ավելի քան 7 մլն ուղևոր։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց ընկերության նոր ինքնաթիռները, ծառայությունները, առանձնահատկությունները, ինչպես նաև անցկացվեց խաղարկություն, որի ընթացքում գործընկերները շահեցին ճանապարհորդական աքսեսուարներ Condor Airlines-ից և Երևան-Ֆրանկֆուրտ թռիչքի ավիատոմսեր:

Նալբանդյան 9

060-535 251, 077-522 967

FB / IG 

back-top