l

lifestyle

ՆՈՐ ՏԵՍԱԿԱՆԻ SKECHERS-ում և մինչև 50% զեղչ սրահներում

SKECHERS երևանյան սրահներում արդեն կարող եք ձեռք բերել ամերիկյան բրենդի նոր հավաքածուն, իսկ նախորդ հավաքածուն զեղչված է մինչև 50%: Ի դեպ, հուդիներն էլ կարող եք գնել 75% զեղչված արժեքով: Նկարել ենք նոր ֆոտոշարք ու պատմում ենք նորույթների մասին հենց SKECHERS սրահից:

  • www.skechersarm.am

ՆՈՐ ՏԵՍԱԿԱՆԻՆ ԱՐԴԵՆ ԲՈԼՈՐ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ Է. SKECHERS-ի նոր ֆոտոշարքում նկարել ենք համացանցում ամենաակտիվ և սպորտային երիտասարդների: Ծանոթացեք` DJ Mil-ն է, ում հաստատ տեսել եք TikTok-ում, տարբեր փարթիներին և համերգներին (նա նաև պարուհի է): Վարդան Դանիելյանն էլ ֆիտնես մարզիչ է, ով իր ռիլսերով խորհուրդ է տալիս, թե ինչպես քաշ կորցնել: 

SKECHERS կոշիկների գլխավոր առավելությունը հարմարավետությունն է, այն երբեք չի հոգնեցնում ոտքերը՝ շնորհիվ հատուկ փափուկ ներդիրի և կառուցվածքի: Հատկապես հարմար է նրանց համար, ովքեր շատ են քայլում, զբաղվում են սպորտով, կամ ճանապարհորդելիս՝ ոտքով են բացահայտում նոր քաղաքները: Այժմ բոլոր սրահներում գործում է մինչև 50% զեղչ նշված տեսականու համար և 75% զեղչ՝ հուդիների համար

Հայաստանում SKECHERS-ի պաշտոնական սրահները հինգն են՝ Rio Mall (Skechers կոնցեպտ սրահ), Dalma Garden Mall (Skechers կոնցեպտ սրահ), MEGAMALL (Skechers կոնցեպտ սրահ), Tashir Shopping Gallery (Shoe Zone մուլտիբրենդային սրահ) և Multi Magic Mall (Shoe Zone մուլտիբրենդային սրահ): SKECHERS-ը ակտիվ է նաև սոցիալական էջերում, ինչպես նաև իր կայք-հարթակում, որտեղ կգտնեք նոր հավաքածուները և զեղչված արժեքները:

www.skechersarm.am               IG/skechers.armenia

_______________ 

FB/Shoe Zone Armenia         IG/shoezone.armenia

SKECHERS-ը յուրաքանչյուր տարի թողարկում է հատուկ հավաքածուներ թոփ աստղերի հետ, որոնք բոլորը կարող եք ձեռք բերել երևանյան SKECHERS սրահներում: Ես ինքս այժմ կրում եմ SNOOP DOGG X SKECHERS հավաքածուից նմուշ, որը շատ ոճային է: Խորհուրդ կտամ Դոջա Քեթի հետ շարքը գնահատել, այն հաստատ դուր կգա երիտասարդներին, իսկ վերջին համագործակցությունն էլ Emily In Paris սերիալի աստղ Էշլի Պարկի հետ է, որը գունեղ և նոր ձևաչափով է: 

Ճիշտ է, SKECHERS ասելիս միանգամից պատկերացնում ենք հարմար կոշիկներ, սակայն այն նաև ներկայացնում է ամենօրյա և սպորտային հագուստ, պայուսակներ, գլխարկներ, հանգստի և սպորտով, յոգայով զբաղվելու աքսեսուարներ: Այժմ, ի դեպ, հուդիները զեղչված են 75%:

Նաև ներկայացնեմ SKECHERS-ի Hands Free Slip-ins շարքը, որը հատկապես հարմար կլինի ապագա մայրիկներին, տարեցներին և նրանց, ովքեր ճանապարհորդում են: Hands Free Slip-ins շարքը թույլ է տալիս կրել կոշիկը առանց որևէ լեզվակի օգնության, պարզապես ոտքի հպումով, ինչը հարմար է, եթե, օրինակ, Դուք օդանավակայանում պետք է հանեք կոշիկները: Հղիները և տարեցներն էլ կարիք չունեն կռանալու և հագնելու կոշիկները, Free Slip-ins շարքը գերթեթև է և հեշտ կրվող

back-top