Ամերիկյան SKECHERS բրենդն ունի 28 տարվա պատմություն, բայց արդեն իսկ իր շրջանառությամբ դարձել է սպորտային կոշիկներ արտադրող թվով երրորդ բրենդը ԱՄՆ-ում: Նախորդ տասնամյակներում SKECHERS բրենդի գովազդային դեմքերն են եղել Բրիթնի Սփիրսը, Ռոբերթ Դունի կրտսերը, Քրիստինա Ագիլերան և նույնիսկ մեր գեղեցկուհի Կիմ Քարդաշյանը: SKECHERS կոշիկների գլխավոր մեխը հարմարավետությունն է, այն երբեք չի հոգնեցնում ոտքերը շնորհիվ հատուկ փափուկ տակդիրի և կառուցվածքի: Հատկապես հարմար է նրանց համար, ովքեր շատ են քայլում, զբաղվում են սպորտով, կամ ճանապարհորդելիս՝ ոտքով են բացահայտում նոր քաղաքները:
Երևանում SKECHERS ապրանքանիշը բացվեց 7 տարի առաջ: 2013թ.-ին առաջին սրահը բացվեց Դալմա Գարդեն մոլի երկրորդ հարկում: Հիմա արդեն սրահները երեքն են, ավելացել են սրահներ նաև Փափազյան 8 հասցեում գտնող Ռիո մոլի երկրորդ հարկում, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գտնվող Տաշիր Սթրիթ շոփինգ կենտրոնում:
Նկարահանումներն իրականացրել ենք ՌԻՈ մոլի սրահում: Բոլոր սրահները գործում են առավոտյան 10.00-ից մինչ երեկոյան 22.00-ն: Տղամարդկանց, կանանաց ու երեխաների համար սպորտային, ամենօրյա, աշխատանքային հարմար կոշիկներ, սպորտային և քեժուալ հագուստ, գլխարկներ, սպորտային պայուսակներ և դպրոցական պայուսակների մեծ տեսականի դպրոցականների համար: Սեպտեմբերին ընդառաջ հատուկ դպրոցական՝ Rule The School շարք է ներկայացված երեխաների համար: Գունեղ պայուսակներ և հարմար կոշիկներ, որոնցով Ձեր երեխան երբեք դպրոցից հետո չի բողոքի ոտքերի հոգնածությունից: Նոր տեսականու մեծ մասը մենք նկարահանել ենք մեր լուքբուքում, կարող եք դրանք գնահատել մեր ֆոտո/վիդեո շարքում, բայց եթե այցելեք սրահ, կկարողանաք ծանոթանալ արդեն ամբողջական տեսականու հետ:
Ի դեպ, շատ հետաքրքիր աքսեսուարների շարք կար սրահում հատկապես մարզվողների համար: Հետաքրիր սննդի բոքսեր նրանց համար, ովքեր հատուկ ժամային ռեժիմով են սնվում, գլխարկներ, պայուսակների հետաքրքիր տեսականի մեծերի համար ևս: Ամեն ինչ կգտնեք ֆոտոշարքում, կարծես թե ոչինչ բաց չենք թողել: Գիտեք, այս սրահն իրոք շատ ենք սիրում, ու ամեն անգամ երբ նկարահանման հրավեր ենք ստանում, մենք ինքներս փորձում ենք մաքսիմալ իրական տեսքը փոխանցել Ձեզ, քանզի վստահ ենք և որակի, և հարմարավետության հարցում: Ափսոս չնկարեցի մի 70-ամյա հաճախորդի, ով նկարահանումների ընթացքում այցելելել էր գնումների: Նա պատմեց, թե ինչպես է 40 տարի շարունակ բարձրացել Արագած լեռան գագաթը, ու միայն SKECHERS կոշիկներով է կարողացել հեշտությամբ հաղթահարել այդ բարձությունը՝ չվնասելով կոշիկները: Հիշեցնում եմ երեք սրահների հասցեները, ինչպես նաև առաջարկում եմ հետևել սրահի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, որտեղ պարբերաբար ներկայացվում են զեղչերը, նոր տեսականին և հատուկ ակցիաները:
Ռիո մոլ, Դալմա Գարդեն մոլ, Տաշիր Սթրիթ ա/կ
(091) 70 13 13
Facebook/SKECHERSARMENIA
Instagram/skechers_armenia