l

lifestyle

SKS Doors-ի բացումը Նար-Դոս 119 հասցեում

Նար-Դոս 119 հասցեում իր դռները պաշտոնապես բացեց SKS Doors մասնագիտացված խանութ-սրահը։ Այն հանդիսանում է Հայաստանում ամենամեծ պահեստը ունեցող սրահներից (10 000 դուռ ունեցող առկա տեսականի), իսկ հենց սրահում ներկայացված են 100-ից ավելի դռներ: Եռահարկ այս շքեղ, լուսավոր սրահում կարող եք ընտրել հենց ներկայացված դռների տարբերվող դիզայնով լայն տեսականուց, կամ պատվիրել Ձեր նախընտրած մոդելը: 

 

2007 թվականին Վանաձորում բացվեց շինանյութի ոլորտում մասնագիտացված SKS խանութ-սրահը, որն այսօր ներկայանում է նաև նեղ մասնագիտական խանութներով: Ապագա պլաններում է Վանաձորում բացել դռների, պաստառների և կերամիկական սալիկների խանութ-սրահ՝ 1000քմ տարածքով։ SKS Doors խանութ-սրահը հանդիսանում է երեք գործարանների պաշտոնական ներկայացուցիչը, որոնք ներկայացնում են միջսենյակային դռներ տարբեր նյութերից՝ փայտից, mdf-ից և այլ նյութերից ըստ պատվիրատուի ցանկացած գույնի, չափսի, դիզայնի։ SKS-ը առաջարկում է նաև համագործակցություն ինտերիեր դիզայներների, կառուցապատող ընկերությունների և շինարարների հետ արտոնյալ պայմաններով և իհարկե, հնարավոր է համագործակցություն այլ խանութ-սրահների հետ, որոնց ևս SKS-ը պատրաստ է մատակարարել բարձրորակ միջսենյակային դռներ և այլ շինարարական նյութեր ու պարագաներ։ 

Նար-Դոս 119 

 044-888 688

FACEBOOK/INSTAGRAM

back-top