Այժմ Երևանում գործում են արդեն երկու սրահներ: Նոր սրահը բացվեց Առինջ Մոլի 23 ա տաղավարում, իսկ առաջին սրահը բացվել էր նախորդ տարի՝ Նար-Դոս 119 հասցեում: Ապագա պլաններում է Գյումրի և Մոսկվա քաղաքներում SKS Doors սրահների բացումը: 2007 թվականին Վանաձորում բացվեց շինանյութի ոլորտում մասնագիտացված SKS խանութ-սրահը, որն այսօր ներկայանում է նաև նեղ մասնագիտական խանութներով: Ապագա պլաններում է Վանաձորում բացել դռների, պաստառների և կերամիկական սալիկների խանութ-սրահ՝ 1000քմ տարածքով։ SKS Doors խանութ-սրահը հանդիսանում է երեք գործարանների պաշտոնական ներկայացուցիչը, որոնք ներկայացնում են միջսենյակային դռներ տարբեր նյութերից՝ փայտից, mdf-ից և այլ նյութերից ըստ պատվիրատուի ցանկացած գույնի, չափսի, դիզայնի։ SKS-ը առաջարկում է նաև համագործակցություն ինտերիեր դիզայներների, կառուցապատող ընկերությունների և շինարարների հետ արտոնյալ պայմաններով և իհարկե, հնարավոր է համագործակցություն այլ խանութ-սրահների հետ, որոնց ևս SKS-ը պատրաստ է մատակարարել բարձրորակ միջսենյակային դռներ և այլ շինարարական նյութեր ու պարագաներ։
Առինջ Մոլի 23 ա տաղավար
Նար-Դոս 119
044-888 688