l

lifestyle

"Smart Choice" լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնի վերաբացումը Թումանյան 8 հասցեում

Շուրջ 10 տարի գործելով ոլորտում՝ Թումանյան 8 հասցեում գտնվող «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնը վերաբացվում է նոր ձևաչափով, ուսուցման նոր մեթոդներով և էլ ավելի մոտիվացնող միջավայրում: Մենք այցելեցինք «Սմարթ Չոյս»՝ ներկայացնելու լեզուների ուսուցման մասնագիտացված լավագույն կենտրոններից մեկը Երևանում:

"Smart Choice" լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնը հիմնադրվել է 2012թ.-ին: Կենտրոնում ուսուցանվում է ավելի քան 20 լեզու: Դասավանդում են հայ և լեզվակիր մասնագետներ, այդ թվում՝ միջազգային քննությունների փորձագետներ: Մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա, հնարավոր են անհատական, խմբային և զույգով պարապմունքներ: Ժամանակացույցի տեսանկյունից կենտրոնը նույնպես ճկուն է, այն գործում է մինչև ուշ երեկո և նույնիսկ հանգստյան օրերին:: Ուսուցումը կատարվում է նախնական անվճար թեստավորմամբ, կատարվում է հստակ մակարդակային բաժանում՝ A1–C2:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն ավարտելուց հետո, կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սվետլանա Կարապետյանը սովորել է Լոնդոնում: Այդ ժամանակ արդեն կար ուսումնական կենտրոն հիմնադրելու մտադրություն, ուստի կարևոր էր ուսումնական ծրագրերի հարցը: Նպատակը ոլորտում նոր ասելիքով ներկայանալն էր: Իր գործունեության 10 տարվա ընթացքում կենտրոնն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում՝ Ֆրանկֆուրտում ստացել է հեղինակավոր «Միջազգային աստղ» մրցանակ:

Կենտրոնի գործունեությանը կարող եք հետևել պաշտոնական կայքում և սոցիալական էջերում:

Թումանյան 8 / Միջազգային բիզնես կենտրոն

512 գրասենյակ / (+374 99) 49 22 59 

www.smartchoice.am

FB / IG

back-top