Kamancha
l

lifestyle

15 տարի մեզ հետ! Square One-ի նոր ինտերիերը, նոր մենյուն և 15-ամյակի հյուրերը

Մեր սիրելի Square One-ը 15 տարեկան է: Այսքան տարի շուկայում լինելն արդեն իսկ խոսում է Square One-ի օրիգինալության, գրագետ աշխատանքի ու բարձր որակի մասին: 15-ամյակը Square One թիմը նշեց իր հին ու նոր այցելուների հետ՝ ներկայացնելով բոլորին նոր ինտերիերը, նոր մենյուն, ու նվիրեց մեզ NEMRA խմբի բացառիկ համերգը:

  • Վիլեն Համբարյան

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ամերիկյան համալսարանի երկու ուսանող-ընկերներ` Սամուել Սամուելյանը և Ստեփան Փանոսյանը, ցանկանալով սեփական երկրում ներդնել սպասարկման ոլորտում ունեցած իրենց գիտելիքները, 2004 թ. հուլիսի 31-ին Երևանի սրտում հիմնեցին Սքուեր Ուան սրճարան-ռեստորանի առաջին մասնաճյուղը` Աբովյան 1/3 հասցեում: Սքուեր Ուան անվանումն ունի 2 իմաստ` նախ նշանակում է հրապարակ 1` ինչպես որ իր հասցեն, և մյուս իմաստով` որպես առաջին քայլ, քանզի սա բիզնեսի ոլորտում երկու ընկերների առաջին քայլն էր:

2006 թ. հունիսի 1-ին Սքուեր Ուանը որպես ցանց՝ մասնաճյուղ բացեց Զվարթնոց օդանավակայանի Դյութի Ֆրիի տարածքում: Սքուեր Ուանի կարգախոսն է A Taste of Fun-Հաճույքի համ, որը նշանակում է, որ շատերի համար Սքուեր Ուանը ոչ միայն համեղ ճաշելու տեղ է, այլ շփվելու համար հաճելի միջավայր: 15-ամյակին մեկ այլ կարգախոս էլ էր ներկայացված՝ ՍԵՐԸ Square One-ում Է, չէ որ 15 տարիների ընթացքում բազմաթիվ զույգեր են այստեղ հանդիպել, հետո արդեն նաև ընտանիք կազմել: Ի դեպ, նման զույգերից մի քանիսը ներկա էին միջոցառմանը և արժանացան հատուկ նվերների Square One-ի կողմից:

Հատկանշական է նշել, որ Սքուեր Ուանն իր սպասարկման չափանիշներով առաջին լուրջ քայլերն արեց՝ զարգացնելու հայաստանյան սպասարկման ոլորտը և դա հաջողվեց նրան: Այս սրճարանն ունի 15 տարվա հավատարիմ և մշտական հաճախորդների մեծ բանակ, որոնք ջերմ հիշողություններ ունեն Սքուեր Ուան սրճարանի հետ կապված: Առանձնահատկություններից մեկը, որ գրավում է շատ հաճախորդների, 15 համարի սեղանն է, որն աչքի է ընկնում իր գողտրիկ, հանգիստ, հարմարավետ տարածքով, նարդիով և շախմատով: 

2018 թ. դեկտեմբերի 24-ին Սքուեր Ուան սրճարանը վերանորոգումից հետո վերաբացվեց: Մինչ վերանորոգումը սրճարանի տնօրինությունը հանդիպեց մշտական հաճախորդների հետ, որպեսզի քննարկի և հաշվի առնի իր հավատարիմ հաճախորդների կարծիքը: 

Նոր ուտեստներ նոր մենյուում, շեյքեր, լիմոնադներ, կոկտեյլներ, բայց բոլորի կողմից սիրված բեսթսելլերները ևս պահպանված են: Նոր մենյուն կազմվել է խոհարար Մելինե Պողոսյանի կողմից։ Սրճարան է հրավիրվել նաև  խոհարար Էլի Մասուդը, ով 15 տարի առաջ կազմել էր Square One-ի առաջին մենյուն, նա որոշակի թարմեցումներ է կատարել հին ու սիրված ուտեստների բաղադրություններում: Սրահներ ծխողների և չծխողների համար, մանկական հրաշալի անկյուն, որտեղ ծնողները կարող են իրենց երեխաներին վստահել դայակին, բացօթյա սիրված հատված ու միշտ հրաշալի երաժշտություն: NEMRA խումբն ու DJ Guevo-ն 15-ամյակի հատուկ հյուրերն էին, տպավորություններն ու էմոցիաներն էլ մենք պահպանել և ձեզ ենք փոխանցում մեր ֆոտո/վիդեո շարքում:

back-top