l

lifestyle

#FollowTheStars! Բռունո Մարսը, Imagine Dragons-ը և այլ աստղեր Վրաստանում

Կարծես տարածքով փոքր, բայց կյանքով լի Վրաստանը պատրաստվում է դառնալ ժամանցի ինդուստրիայի փայլող աստղ: Որպես «Starring Georgia»-ի մի մաս, Վրաստանը կդառնա ամբողջ աստղաբույլի հյուրընկալ՝ գրավելով ոչ միայն Կովկասի, այլև աշխարհի ուշադրությունը: Ահա թե որ աշխարհահռչակ երաժիշտների համերգներին կարող ենք լինել մոտակա ամիսներին Վրաստանում: 

  • Կամո Թովմասյան

Նման հարգարժան արվեստագետներ նախկինում չեն այցելել Վրաստանում, ուստի նրանց ներկայությունը կնպաստի երկրի զբոսաշրջության, տնտեսության և մշակույթի զարգացմանը: Սա հատկապես հուզիչ է երիտասարդ սերնդի համար, ովքեր այժմ հնարավորություն կունենան ներկա գտնվել իրենց սիրելի արտիստների կենդանի կատարմամբ համերգին՝ առանց արտասահման մեկնելու կամ զգալի ծախսեր կատարելու: Վրացի երիտասարդները, ովքեր երազում են լսել իրենց սիրելի արտիստներին, կկարողանան դա անել իրենց երկրում և քաղաքում: Բացի այդ, սա հիանալի տարբերակ է հարևան երկրների բնակիչների և նույնիսկ հեռվից եկածների համար, ովքեր ցանկանում են վայելել իրենց սիրելի երաժիշտների կենդանի կատարումները՝ բացահայտելով հետաքրքիր երկիր Վրաստանը, որն էլ նրանց ընձեռել է այս տպավորիչ արկածներն ունենալու հնարավորությունը:

Բացի իր մշակութային նշանակությունից, «Starring Georgia» արշավն ունի էական տնտեսական ազդեցություն: Ժամանցային ինդուստրիան վճռորոշ դեր է խաղում երկիրը միջազգային հարթակում դիրքավորելու գործում: Նման արշավները մեծացնում են երկրի մասին տեղեկացվածությունը և ներգրավում են զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստ են գումարներ ծախսել, ինչը դրական ազդեցություն է ունենում տնտեսության վրա:

Ըստ «Black Sea Arena» նախագծի ղեկավար Ցիցիլաշվիլիի. «Այս արշավը կենսական ներդրում կլինի Վրաստանի տնտեսության մեջ: Մեր երկիրը պատրաստվում է փայլել որպես Անդրկովկասում առաջատար ժամանցային վայր: Այս տարի նման մասշտաբի տարածաշրջանային համերգներ պլանավորված չեն, որը Վրաստանին հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհում մասնակից արտիստների երկրպագուների համար դառնալ գրավիչ երկիր: Սա նաև հետաքրքիր տարբերակ է հարևան երկրների բնակչության համար, ովքեր կարող են Վրաստանում ցանկալի համերգներին ներկա գտնվել Եվրոպայի համեմատ ավելի ցածր գնով»:

 «Starring Georgia» աստղաբույլ.

Օգոստոսի 5, «Nile Rodgers & Chic perform», Black Sea Arena, Front Stage, Շեկվեթիլի

Օգոստոսի 6, «FKJ (French Kiwi Juice)», Black Sea Arena, Front Stage

Օգոստոսի 10,  «Damian Lazarus», հաուս և տեխնո-հաուս «հրաշագործը»՝ «The Social Space», Շեկվեթիլի

Օգոստոսի 15, «The Killers», ժամանակակից երաժշտական խումբ՝ «Black Sea Arena»

Օգոստոսի 18, «All Day I Dream», էլեկտրոնային երաժշտության միջոցառումների շարք` The Social Space, Շեկվեթիլի

Օգոստոսի 31, «Imagine Dragons», «Միխեիլ Մեսխի» մարզադաշտ, Թբիլիսի

Հոկտեմբերի 1, ինչպես արդեն նշվել էր, 2023 թվականի սեզոնը կավարտվի լեգենդար «Բրունո Մարսի» հետ, Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» արենա, Թբիլիսի

 

back-top