l

lifestyle

Supperclub ռեստորանը Ամստերդամում, որտեղ սեղանների փոխարեն անկողիններ են

Supperclub-ը ռեստորանային բերնդ է, որը գործում է Աշխարհի տարբեր քաղաքներում: Այստեղ սեղանների փոխարեն անկողիններ են, իհարկե սեղաններ էլ կան, կեսգիշերին ռեստորանը վերածվում է ակումբի, կարող ես պատվիրել միայն հեղինակային խոհանոցի հատուկ ուտեստներ, որոնք մատուցում են օրիգինալ կերպ, իսկ ուտեստների մատուցման ընթացքում ձեզ սպասվում է...ինչպես ասեմ, արտասովոր շոու համարներ: Գովազդը խոստումնալից էր, որոշեցի փորձեմ՝ այցելելով Ամստերդամի Supperclub ակումբը...

  • Kamo Tovmasyan

ԵՎՐՈՏՈՒՐ ԿամոԲլոգի հետ 2 նախագիծը ներկայացնում է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք շուտով:

Ինչպես տեսնում եք ռեստորանը դրսից շատ սովորական տեսք ունի, հասցեն է Singel 460, լավ կլինի պատվիրեք անկողին օնլայն, այդպես ավելի լավ տեղ կհատկացնեն:

Ամեն ժամ գույները փոխվում էին, հսկայական էկրանների շնորհիվ մեկ ակվարիումում էիր քեզ զգում, մեկ անտառում: 

Երեկոյան շոուն սկսվում է 20.00-ին, 5 ուտեստներից բաղկացած ընթրիքի գինն է 69 եվրո:

Ուտեստները մատուցում են իրոք հետաքրքիր կերպ, խոհարարի շոու-ներկայացմամբ, բայց ամեն ինչ շատ դանդաղ է առաջ գնում, համենային դեպս մենք երրորդ ուտեստից հոգնեցինք և դուրս եկանք, ոչ թե հետաքրքիր չէր, այլ արդեն իրոք բան չկար անելու:

Ձեզ կմոտենան կանայք, ովքեր կառաջարկեն ոտքերի և մեջքի մերսում....ճիշտն ասած չեմ պատվիրել, սա կողքի անկողինն է, չգիտեմ անվճար էր թե ոչ....

Մեծ սինիին մի խաբնվեք, նախապես հաստատ պիցցա կերեք դրսում մինչ այս ռեստորան այցելելը:

Գնալով փոխվում է սրահի գույները, էկրանի վիդեոն...իրոք շատ գեղեցիկ է....

Սա շոուի մի մասն է, պարուհին մերկանում է և սկսում է մոմ կաթացնել իր վրա....հատուկ էքստրիմի սիրահարների համար....

Ես գիտեմ ֆոտոներով այս ամենն այլ տեսք ունի, բայց իրականում, սա ավելի շատ ֆրիկ շոուի էր նամն, քան ինչ որ էրոտիկ բնույթի ներկայացման: Կամ էլ ինձ արդեն դժվար է ինչ-որ բանով զարմացնել:

Լոլիկը և Բոլիկն էլ էին այնտեղ:

23.00-ին ավարտվում է ընթրիքը և սկսվում է արդեն փարթին.....

Այսպես ասեմ. 1 անգամ իրոք արժե այցելել, հետաքրքիր էր:

back-top