l

lifestyle

Սյուզաննա Մելքոնյանի «Լուսնի Վրա» երգի և տեսահոլովակի պրեմիերան

«Ну-ка, все вместе!» մրցույթը հաղթելուց հետո Սյուզաննա Մելքոնյանի ցանկացած ելույթ էլ ավելի սպասված է: Երգչուհին վերջապես ուրախացնում է մեզ նոր երգով և տեսահոլովակով, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Prime Hall Garden-ում: Իջևանում նկարահանված «Լուսնի Վրա» գեղեցիկ տեսահովակը, վստահ եմ շատերիդ է դուր գալու, երգն էլ այս աշնանային տերևափաթին հենց կարծես այն է, ինչ ցանկանում է լսել ամենքիս հոգին: Շնորհավորում եմ Սյուզաննային և վերակազմավորված Syuzanna Melqonyan Music Project-ին հրաշալի աշխատանքի պրեմիերայով ու սպասում նոր անակնկալների: Մենահամերգի ընթացքը, հյուրերը և տեսահոլովակը՝ մեր հատուկ փոստում:

  • Կամո Թովմասյան

 Երաժշտության և խոսքերի հեղինակն է Րաֆֆի Ալթունյանը: Գործիքավորումը կատարվել է E-man Studio-ում: Ի դեպ, սաքսաֆոնահար Արթուր Քոչարյանն անձամբ կենդանի նվագել է ձայնագրության ընթացքում՝ ունենալով իր ներդրումը: Տեսահոլովակի ռեժիսորն է Վազգեն Ծատինյանը, ով, ի դեպ, Սյուզաննայի համակուրսեցին է: Օպերատոր՝ Էդուարդ Բադասյան, դրոն՝ Անդրանիկ Արտենյան: Մոդելավորող՝ Հռիփսիմե Մարոնյան, դիմահարդարում՝ Մերի Մկրտումյան, վարսահարդարումը՝ Հռիփսիմե Մանավազյանի: Տեսահոլովակը նկարահանվել է Իջեվանի Լաստիվերում: 

Մենահամերգի ընթացքում Սյուզաննան կատարեց իր նոր՝ երգը, արդեն հայտնի ու սիրված քավերներ, «Новое Радио»-ի կողմից որպես հատուկ մրցանակ՝ Стена непонимания երգը, ինչպես նաև Հայկոյի ԹՈՂ ՀԻՇԵՄ երգը՝ հիշելով սիրված երգչին: 

back-top