l

lifestyle

Ալինա Սարգսյանի երկրորդ Master Class-ը Մոսկվայից հրավիրված ինստա-աստղ Տամունայի մասնակցությամբ

Մեր սիրելի գործընկերուհի, դիմահարդար Ալինա Սարգսյանը The Alexsander Hotel Yerevan-ում ներկայացրեց իրե երկրորդ Master Class-ը, որի ընթացքում ներկայացրեց երկու հեղինակային աշխատանք և 2020-ի նոր թրենդները: Հրավիրված մոդելներն էին հայկական և ռուսական ինստագրամի հայտնի մոդելներ Մաշան և Տամունան: Մաստերկլասն առաջին անգամ Հայաստանում հեռարձակվեց online ռեժիմով Instagram, Facebook և www.alinasargsyan.com կայքերում։ 

  • Kamo Tovmasyan

Ալինա Արգսյանը հիմնադրել է Make Up School և Beauty by Alina Sargsyan սրահները, բազմիցս վերապատրաստվել Է համաշխարհային առաջատար դիմահարդարների մոտ, (New York, Moscow, Paris) 5 տարվա ընթացքում ունեցել է ավելի քան 1200 ուսանող։ Փետրվարի 22-ին տեղի ունեցավ նրա երկրորդ մաստերկլասը որտեղ նա ներկայացրեց 2020թ. համաշխարհային դիմահարդարման թրենդերը և կատարեց երկու հեղինակային դիմահարդարում մոդելների մասնակցությամբ, որոնցից մեկը Մոսկվայից հատուկ հրավիրված ֆոտոմոդել Տամունան էր իսկ երկրորդը հայտնի բլոգեր Մաշան: Միջոցառման գլխավոր գործընկերներ՝ MARY սրահների ցանցը, ICON STYLE YVNիսկ մաստերկլասի ընթացքում օգտագործվեցին միայն YSL և SHISEIDO բրենդերի կոսմետիկա:  

Յուրաքանչյուր կին իր կյանքում ամեն օր ցանկանում է լինել ամենագեղեցիկը, ամենախնամվածն ու շքեղը։ Իսկ ունենալ մի մասնագիտություն, որը հնարավորություն է տալիս նվիրել կնոջն այդ գեղեցկությունը, պարզապես աննկարագրելի զգացողություն է։ Դիմահարդարի մասնագիտությունն այսօր հանդիսանում է ամենաթրենդայիններից և շահութաբերներից մեկը։ Տիրապետելով դիմահարդարման նուրբ արվեստին՝ Դուք կարող եք ոչ միայն նվիրել գեղեցկություն կանանց, այլև աշխատել մեծ գումարներ՝ կատարելով ձեր սիրելի աշխատանքը և հաճույք ստանալով դրանից, իսկ բարձրակարգ մասնագետի կողմից անցկացվող մաստերկլասը կարող է դառնալ հենց այդ մեծ քայլը, որ կտանի ձեզ դեպի ձեր երազանքի աշխատանքը։ Մասնակցելով մաստերկլասին կանայք ծանոթացան դիմահարդարման մի շարք նրբություններին, 2020 թվականի նոր թրենդներին, ինչպես նաև գործնականում հետևեցին դրանց կիրառմանը Ալինայի կողմից։ Մաստերկլասի մասնակիցները ստացան միջազգային սերտիֆիկատներ Ալինայի կողմից: 

 

back-top