l

lifestyle

Սուրճի և Թեյի ամենամյա փառատոնը, Բարիստաների առաջնությունը և 500 հյուրերի համար պատրաստվող հսկայական սուրճը Կարապի լճում

Ռոյալ Արմենիա ընկերության հովանավորչությամբ Կարապի լճում տեղի ունեցավ արդեն երրորդ "Թեյի և սուրճի փառատոնը", որը կազմակերպվում է ԱԶԴ և Prom Expo ընկերությունների կողմից: Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաև ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԻՍՏԱՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2019-ը, դե իսկ փառատոնի կուլմինացիան՝ հսկայական ջազվեի մեջ սուրճի պատրաստումն էր 500 հյուրերի համար:

  • Kamo Tovmasyan

"Թեյի և սուրճի փառատոնը" երկու օր շարունակ սուրճի և թեյի սիրահարներին առաջարկում էր վայելել լավագույն ապրանքանիշերի արտադրանքը: Փառատոնի գլխավոր հովանավոր Ռոյալ Արմենիա ընկերությունը ներկայացած ինտերակտիվ տաղավարով: Կարապի լճում "լողում էին" հսկայական Ռոյալ սուրճի գավաթները, հյուրերը ողջ օրը հյուրասիրվում էին բարիստաների կողմից պատրաստվող տարբեր սուրճերով, լուսանկարվում էին հատուկ տաղավարներում, իսկ փառատոնի ավարտին էլ պատրաստվել 500 հյուրերի համար նախատեսված սուրճ հսկայական ջազվեի մեջ: 

Եթե չգիտեք, նշեմ, որ բարիստաները այն անձինք են, ովքեր բարում պատասխանատու են միայն սուրճի համար: Առաջին բարիստաները սկսել են աշխատել Իտալիայում՝ էսպրեսսոյի հայրենիքում: 80-ականներին ԱՄՆ-ում այս մասնագիտությունը պահանջված դարձավ շնորհիվ Հովարդ Շուլցի, ով բացեց առաջին Starbucks-ը: Հայաստանում բարիստաների մշակույթը վերջերս է շեշտադրմամբ պրոպագանդվում և ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հենց այն ընկերություններից է, որը տարիներ շարունակ զարգացնում է հայկական սուրճի պատրաստման, մատուցման մշակույթը, նաև բարիստաների աշխատանքի որակը: Միջազգային ժյուրին հետևեց ու գնահատեց 5 բարիստաների աշխատանքները, վերջիններս պատրաստում էին տարբեր սուրճեր՝ օգտագործելով Ռոյալ Արմենիայի արտադրանքը: Վահե Երիցյանը ստացավ գլխավոր մրցանակը՝ ոսկեզօծ տեմպեր սուրճ պատրաստելու համար, ինչպես նաև Ռոյալ Արմենիա սուրճի 1 տարվա պաշար: Ռոյալ Արմենիա ընկերության կողմից նվերներ ստացան նաև 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած բարիստաները: Փառատոնի ընթացքում, Ռոյալ Արմենիա ընկերության և Vardan Travel-ի համատեղ անցկացված առցանց մրցույթի հաղթողը ստացավ երկու ուղետոմս դեպի Կուբա:

back-top