Մեզ մոտ վաղուց չկա նոր սաունդ հասկացությունը, մեր աստղերը նույնն են, նոր դեմքեր կամ չեն հայտնվում, կամ էլ երգում են նույն "Եթե մեռնեմ, քեզ կտեսնեմ աչքերս փակ..." ֆորմատի բալլադներ: Ռուսական շոու-բիզնեսի նոր սաունդն ամենուր է, Տեմնիկովա, Էլջեյ, Գրիբի, Բլեք Սթառի բոլոր արտիստները, Ֆադեևի նոր պռոտեժեները...Ջահելությունն էլ չի ուզում լսել Я ЛЮБЛЮ ТЕБЯ ДО СЛЁЗЗЗЗЗ...
ԿամոԲլոգի թիմը ողջ օրը լսում է միայն նման արտիստների, նույնիսկ երբ Ես հազվադեպ միացնում եմ Ջորջ Մայքլի կամ Սելին Դիոնի երգերն աշխատանքի ընթացքում, դա տևում է 1 րոպե. ինձ բառացիորեն ստիպում են չլսել հին երգեր, որն, ըստ գործընկերներիս, ազդում է մեր աշխատանքի որակի վրա: Մի խոսքով ես առաջարկում եմ նրանց գնալ Պետերբուրգ՝ Եվա Պոլնայի համերգին, հիշում եք Гости из будущего խմբին? Իհարկե 19-22 տարեկան աշխատողներս չեն ճանաչում Եվային և համաձայնվում են ինձ հետ միասին գալ Պետերբուրգ միայն մեկ պայմանով. որպեսզի մինչ Պոլնայի համերգը գնանք նաև Տեմնիկովայի համերգին:
Շոուն տևեց մոտ երկու ժամ, կանգնած տոմսեր էինք վերցրել, որ պարեինք, ճիշտ է շարժվելու տեղ չկար: Եթե անկեղծ, այս շոուից հետո արդեն ես էլ փոշմանեցի գնալ Պոլնայի համերգին, քանի որ կյանքի ռիթմը, նաև աշխատելու տեմպը պահելու համար իրոք պետք է միշտ նայել առաջ, լսել այն, ինչ ընտրում է նոր սերունդը, թե չէ կդոփես տեղում քո նոստալժիկ տրամադրությամբ: Հաջորդ օրը աշխատողներից տոմսերը վերադարձրեցինք և ես մենակս գնացի Պոլնայի համերգին, որտեղ միայն անտրակտը 40 րոպե էր, ու իրոք, կարծես 2001 թիվը լիներ:
Ափսոս մեզ մոտ նման ակումբներ չկան, որոնք ոչ թե դիսկո, այլ համերգային ակումբներ են մեծ բեմով, ֆանտաստիկ սաունդով, բարով, ու ամեն օր այստեղ կան շոուներ: Ջահելության մասին էլ չեմ խոսում, երգում էին միասին ու վայելում էին արտիստ-ֆանատ շփումը, ինչպես և բնորոշ է այս տարիքում: