Թինա Թևոսյանը ոլորտում է արդեն շուրջ 15 տարի: Վերջին 7 տարիների ընթացքում նա ընդունում էր իր հաճախորդներին Բաղրամյան պողոտայում գտնվող TINA TEVOSYAN սրահում, սակայն տարիների ընթացքում ավելացավ այցելուների բանակը, ինչի հետ մեկտեղ էլ՝ նոր ծառայությունների պահանջարկը: Այժն արդեն Արաբկիր 27. 6/2 հասցեում՝ Ռիո մոլի հարևանությամբ Թինան հրավիրում է իր նորաբաց՝ շքեղ TINA TEVOSYAN Beauty Center, որն արդեն ոչ թե պարզապես դիմահարդարման ստուդիա է, այլ ամբողջական բյութի ծայառություններ առաջարկող բարձրակարգ կենտրոն կանանց համար:
Արաբկիր 27. 6/2
098-90 82 64
Նոր շքեղ սրահը գործում է ամեն օր՝ առավոտյան 08.00-ից մինչ 18.00-ն, սակայն հարսանեկան ամրագրումները հնարավոր է նաև ավելի վաղ կատարել: Բացի շեշտադրված դիմահարդարման ծառայությունը, սրահն արդեն առաջարկում է վարսահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման, ինչպես նաև էսթետիկ ոլորտի բոլոր պահանջված միջամտությունները բժիշկ-կոսմետոլոգի կողմից՝ բոտոքսից մինչ շուրթերի ծավալի մեծացում: TINA TEVOSYAN Beauty Center-ում նաև կարող եք գնել կոնտակտային ոսպնյակներ, ինչպես նաև հարսանեկան միջոցառումների համար ձեռագործ թագեր և տիարներ:
Թինա Թևոսյանը նաև հայտնի է իր դիմահարդարման դասընթացներով: Կարող եք ամրագրել և հաճախել Թինայի նոր դասընթացներին արդեն նոր սրահում: Հեռախոսահամարը և սոց. էջերը նշված են վերևում: Նոր սրահի վերաբացման միջոցառմանը հրավիրված էին Թինայի ընկերները, գործընկերները և մշտական այցելուները: Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն և Դավ Հովհաննիսյանի կենդանի կատարումները: