R O M A N O V
Եթե սիրում եք ճոխ ինտերիեր, միքս խոհանոց, որակյալ ու բազմաժանր երաժշտություն, էլ ինչ ասեմ: Հա, մոռացա գլխավոր առավելությունը: Եթե վերջում ցանկանաք ավելի ակումբային մթնոլորտ, կարող եք նույն հասցեում պարզապես իջնել առաջին հարկ ու հայտնվել ակումբում: Ի դեպ, չխաբնվեք ճոխությանը, գները ավելի քան նորմալ են: Բացումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Instagram / +374 33 77 00 71
______________
FoodPark by Downtown
Այս տարվա բացահայտումը: Թույն մուդ, համեղ ուտելիք, մեծ բեմ էկրանով, լավ սաունդ, մանկական հատված....էն որ ամեն ինչ կա, բացօթյա հատված ծխելու համար: Իմ կարծիքով այս տարի սա ամենապահանջված վայրնա լինելու կորպորատիվների համար: Ի դեպ, ամսի 4-ին 90-ականների փարթի կա էստեղ, կարող եք գնալ, համ էլ կհասկանաք ձերնա թե չէ:
Instagram/ +374 99 841111
__________
L A N J
Ուրեմն ամառվա ամենասիրուն տեսարանով լողավազանի մասին լսել եք, շատերը նաև եղել են, բայց....Մի քանի օրից բացվումա փակ ռեստորանը, հիմա արդեն նաև բացօթյա ռեստորանային հատվածնա ապակեպատվել, բայց ռեստորանը դա առանձին թեմայա: Կարծում եմ հետաքրքիր տեղ կլինի կորպորատիվի համար, կարող եք սպասել մի քանի օր, ամսի 11-ին բացմանն եմ, ներկայացնելու եմ, Դուք էլ արդեն կարող եք որոշել: Նկարը ռեստորանից չի, պարզապես բացօթյա հատվածիցա, նկարներ կտեղադրեմ ամսի 12-ին:
Instgram / +374 33 038 038
___________
L I F T
Սա նույնպես ինչպես ասում են՝ թռցնելու են: Նոր, սիրուն, հարմար....կոմպակտ: Ես, օրինակ էստեղ կանեի, համ փակ սրահ կա, համ բացօթյա հատվածներ, էկրան, սաունդ, ամեն ինչ կա պարզապես պետքա վայելել: Բացումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Instagram / (+374)55 044 044
_______________
ՆՈՐ NOVELLA
Նկարում NOVELLA ակումբն է, բայց ամսի 12-ին ես ներկա եմ լինելու այս ցանցի նոր ակումբի բացմանը, այն այլ կերպ է կոչվում, այլ կոնցեպտով է ու հենց շատ հարմար է կորպորատիվների, ծնունդների համար: Հիմա շատ բան չեմ կարող պատմել, քանի որ վերանորոգման վերջին աշխատանքներն են ընթանում, հետևեք բացմանը ԿամոԲլոգում ու կարող եք ընտրություն կատարել:
Instagram / 094 50 33 30
___________
1896
Ամենաէքսկլյուզիվ տարբերակը, որ կարող եմ առաջարկել մոտ 30-40 հոգու համար: 1896 լաունջ ակումբը ոնց որ Գեդսբիի թաքուն տժժալու տեղերից լիներ: Ամեն ինչ լյուքս դասի, կարծես հենց քաղաքի ամենաթույն դեմքերի համար, ուզում ես փակես ու ծնունդ նշես, կամ կորպորատիվ: Անպայման էս տարբերակը քննարկեք, ինչպես ասում են՝ թույլ տվեք Ձեզ ավելին, կյանքը մի հատա: Հա,մեկ էլ կհավանեն նրանք, ովքեր սիրում են կարաոկե երգել, էդ հնարավորությունն էլ կա:
Instagram / +374 33 018018
_________
Կ Ա Մ Ա Ր
Աշնան ամենադասական, ընտրիր, հայկական, տնական (սենց ասեմ պարզ լինի) ռեստորանը: Եթե ձեր կորպորատիվն ավելի հանգիստ ոճումա, այսինքն խմել-տրաքել պետք չի, ուրեմն ընտրեք այս նոր ռեստորանը: Բարձր որակ, բացառիկ ուտեստներ, հեղինակային երաժշտություն, հրաշալի երևանյան մթնոլորտ: Բացումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Instagram / +374 41 333 444
____________
A L O H A
Ուրեմն Aloha-ն երեխաների ու ծնողների համարա, այսինքն խոսքն էստեղ գնումա մանկապատանեկան կենտրոնների կորպորատիվների, միգուցե դպրոցների, մանկական սրահների անձնակազմի համար: Փոքրիկ ջունգլիներ, այսպես եմ ես անվանել այն, երեխաներն ու մայրիկները միշտ գոհ են հեռանում այստեղից:
Instagram / 033520101
_______
S O H O G A R D E N
Ջունգլիների թեման շարունակում եմ Սոհոյում: Ինչա պետք կորպորատիվի համար՝ բեմ, մյուզիք, բար...դե խոհանոց, ես ուղակի դիետայի եմ, ինձ մեկա, մի խոսքով էս ամեն ինչը կա ամռանը բացված S O H O G A R D E N-ում: Շատ ընկերական սթաֆով, երկար բարով, սիրուն ֆոտոզոնաներով:
Instagram/ 099 000 606
_________
A R A M I
Հենց աշնանը բացվեց, առաջին հարկում ռեստորաննա, որտեղ չեմ եղել, բայց եղել եմ վերևի բարում: Այ էստեղ կորպորատիվի շատ լավ տեղ էր, բարմեններն արտերկրից են, շեշտը դրված է հեղինակային կոկտեյլների վրա, խոհանոցից չեմ օգտվել չեմ կարող ոչինչ ասել, բայց միջավայրը, գույները, մյուզիքը հրաշալի էր:
Instagram/ 043 34 00 07
__________
B E N E D I C T
Հիմա գործող ամենանոր ակումբներից մեկը, այն այս տարի է բացվել, հայտնի է իր լավ կոկտեյլներով, իր բուռլեսկյան շոուներով, հյուր-DJ-ներով: Նաև ինձ դուրա գալիս բարմենների լուքերը, իրոք ոնց որ Հայաստանում չլինես:
Instagram / +374 44 004888
_________
B A M B O O
Սա միակ նոր ակումբնա, որտեղ ինքս չեմ եղել, շատ բան չեմ կարող պատմել, բայց երբ ընկերներիս հարցրեցի, թե նոր բացված որ ժամանցավայրը կորպորատիվների ցանկում ներառեմ, շատերն ասացին հենց այս վայրի մասին: Եթե բոլորն ասում են, ուրեմն մի բան կա....
Instagram / +374 41 212102
_________