l

lifestyle

Segafredo Trek Yerevan 2019-ի ընթացքը և հաղթողները

Segafredo սրճարանների ցանցն անցկացրեց Segafredo Trek Yerevan 2019 մասշտաբային հեծանվավազքը: Մոտ 200 հեծանվորդներ վաղ առավոտից մրցում էին լավագույնի տիտղոսի համար, իսկ մրցանակներն էին՝ ուղևորություն դեպի Փարիզ Air France-ից, 1 տարվա անդամակցության քարտ Reebok Sport Club-ից, trek` MyBike-ից և ոչ միայն: Հեծանվավազքի գլխավոր հովանավորն էր EVOCABANK-ը: Միջոցառման բոլոր մանրամասները մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Վաղ առավոտյան հավաքվեցինք հենց Սեգաֆրեդոյում, որտեղ Reebok Sport Club-ի մարզիչները մինի-մարզանքի հրավիրեցին, որից հետո արդեն սկսվեց հեծանվավազքը: Segafredo սրճարանների ցանցն արդեն երրորդ անգամ է անցկացնում իր ամենամյա Segafredo Trek Yerevan մասշտաբային հեծանվավազքը: Հարյուրավոր պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդներ մրցում էին ոչ թե լավագույնի տիտղոսի, այլ պարզապես առողջ ապրելակերպն ընդգծելու, իհարկե նաև հետաքրքիր մրցանակներ շահելու համար: Segafredo Trek Yerevan 2019-ը վարում էր Նարեկ Քթոյանը, նվագում էր՝ DJ Vakcina-ն: 

Հեծանվավազքի գլխավոր հովանավորն էր EVOCABANK-ը: Գործընկերների թվում էին Air France-ը, որը խաղարկեց ուղևորության տոմսեր դեպի Փարիզ, 
Reebok Sport Club-ը, որը խաղարկեց 1 տարվա անդամակցության քարտ, երրորդ տեղի մրցանակն էր՝ trek-MyBike-ից: 

back-top