l

lifestyle

TWINSET Milano-ն բացվել է Տերյան 54/1 հասցեում

Իտալական հայտնի TWINSET Milano-ն Տերյան 54/1 հասցեում բացել է իր պաշտոնական սրահը: TWINSET-ը պրեմիում կանանց հագուստի իտալական ապրանքանիշ է, որի պատմությունը սկսվել է Կարպիում (Մոդենա)՝ 1987 թ.: Մենք այցելեցինք երևանյան TWINSET սրահ՝ ներկայացնելու Ձեզ հավաքածուն, սրահը և բացահայտելու բրենդի գաղափարախոսությունը:

TWINSET  ապրանքանիշի հաջողության գրավականը ոճաբան Սիմոնա Բարբիերիի և Տիզիանո Զգարբի ստեղծագործական ներուժի և ձեռնարկատիրական ոգու միավորումն էր, որի արդյունքում ստեղծվում են լեգենդար զգեստների հավաքածուները: Որպես բրենդի խորհրդանիշ ընտրվել է սրտի նշանը՝ հնարավորինս փոխանցելով TWINSET -ի տրամադրությունն ու ընդհանուր փիլիսոփայությունը: Այն խոստանում է ստեղծել անկեղծ, ոգեշնչող, քնքուշ հավաքածուներ, որոնցում յուրաքանչյուր աղջիկ/կին կարող է զգալ իսկապես նորաձև, փխրուն և կանացի:

TWINSET-ը խստորեն վերահսկում է որակը և օգտագործում է բնական գործվածքներ, փափուկ բուրդ, կաշմիր և մետաքս, որոնք ապահովում են հարմարավետության զգացում: 

TWINSET  Yerevan-ի ներկայացուցիչ Յուլիա Պետրոսյանը

«Ես իրոք համարում եմ, որ հայուհիներն օժտված են հատուկ գեղեցկությամբ, որը հիացնում է յուրաքանչյուրին: Մեր կանայք եւ աղջիկներն ունեն յուրահատուկ հմայք, վառ աչքեր, ընդգծված դիմագծեր, իսկ Twinset-ն էլ, է՛լ ավելի կընդգծի»,-նշում է TWINSET Yerevan-ի ներկայացուցիչ Յուլիա Պետրոսյանը:

 

Ապրանքանիշի հավաքածուները ներառում են բաճկոններ, շապիկներ, կարդիգաններ, տաբատ, վերնաշապիկ, աքսեսուարներ և կոշիկ: Բրենդի հատկապես պաստելային շարքը, որը հենց TWINSET-ի ձեռագիրն է, լիովին բնորոշում է նախընտրող կնոջը: Նորաոճ կանայք գոհ կլինեն ոճային բազմազանությունից: Իտալական դասական նրբագեղությունը ապրանքանիշի մոդելներում համադրվում են վառ գույներով և զուսպ ձեվավորությամբ: Կանանց հանդերձանքներից բացի՝ TWINSET-ը ներկայացնում է երեխաների գիծը, որը ևս մեծ պահանջարկ ունի:

TWINSET-ը ներկայացված է ավելի քան 15 երկրներում: Մատչելի գնի, հիանալի որակի և հավաքածուների գերազանց համադրության շնորհիվ բրենդը ողջ աշխարհում ավելի ու ավելի շատ երկրպագուներ է գրավում:

Երևանյան TWINSET սրահը պարբերաբար թարմացնելու է հավաքածուն և ներկայացնելու է ինչպես կանանց հիմնական, այնպես էլ TWINSET Girl հավաքածուն փոքրերի համար: Սրահը գործում է 11:00-20:00, բացի կիրակի օրերից:

Տերյան 54/1

(010) 58 93 49

Facebook/TwinsetYerevan

Instagram/twinsetyerevan

back-top