l

lifestyle

UCAN Fashion Agency-n նշեց իր գործունեության 10-ամյակը

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը UCAN Fashion Agency-ն նշեց իր գործունեության 10-ամյակը: Տոնական երեկոյի ընթացքում հյուրերին սպասվում էր Botany ապրանքանիշի հագուստների ցուցադրությունը հենց UCAN-ի երիտասարդ մոդելների մասնակցությամբ, համեղ հյուրասիրություն և երաժշտություն։ Ցուցադրությունը, հյուրերը, նաև UCAN Fashion Agency-ում սովորելու պայմանները՝ ԿամոԲլոգում:

UCAN նորաձևության կենտրոնի ուղվածությունը մոդելային բնագավառում որակյալ կադրեր պատրաստելն է։ Դասավանդումը անցկացվում է ըստ տարիքային խմբերի՝ 5-ից 25 տարեկան երեխաների և երիտասարդների համար։ UCAN Fashion Agency-ն ընդլայնելով իր գործունեության շրջանակը, այժմ իրականացնում է նաև կարուձևի, տեքստիլ նկարչության և ձեռագործության դասընթացներ։ Կենտրոնը գտնվում է Արշակունյաց 2 հասցեում, ցանկացած հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 98-933 966 հեռախոսահամարով: Նաև հետևեք կենտրոնի գործունեությանը ֆեյսբուքյան էջում՝ FB/ UCAN Fashion Agency

back-top