Don Juan II զբոսանավը սպասում էր մեզ Սենա գետի ափին: Հենց այս զբոսանավից է ծնվել "Փարիզը Դոն Ժուանի գրկում" արտահայտությունը: Մոտ 30 տարի զբոսանավն առաջարկում է ֆանտաստիկ ուղևորություն և ընթրիք, որի ընթացքում ոչ միայն ծանոթանում եք ֆրանսիական խոհանոցին, այլև վայելում հրաշալի երեկոյան տեսարանը:
Նկարում՝ իմ կողքից, Արփինե Մովսիսյանը, Սոնա Շաքարյանը, Անուշիկ Հայրապետյանը
Սոնա Շաքարյանը գործում է միջազգային ապրանքանիշերի հետ`մարքեթինգի, ապրանքանիշի դիրքավորման, ապրանքանիշի ընդլայնման, շուկայի մուտքի և վաճառքի ռազմավարության մշակման ուղղությամբ, որոնք հանգեցնում են նրա հաճախորդների համար կայուն մրցակցային առավելության և բաժնետերերի արժեքի աճի: Նա սերտորեն համագործակցում է նորաստեղծ ստարտափների մշակման հետ: Սոնայի հաճախորդների ցանկում առաջատար լյուքս դասի բրենդեր են: Հիմնականում Նա աշխատում է ամերիկյան և եվրոպական ապրանքանիշերի հետ, որոնք ցանկանում են ընդլայնվել Արևելյան Եվրոպայում:
Ունենալով ավելի քան 20 տարվա փորձ, Սոնա Շաքարյանը հիմնադրել է DS Mode խորհրդատվական և միջնորդ ընկերությունը, որի նպատակն է մոր գաղափարների ստեղծումը, որոնք մարտահրավեր են նետում ապրանքանիշերին և նրանց հնարավորություն տալիս մտածել արկղից դուրս՝ զարգացնելով իրենց տեսլականը մանրածախ և նոր բիզնես ռազմավարությունների համար: DS Mode-ը Սոնայի գլխավորմամբ կազմակերպում է փակ միջոցառումներ՝ բրենդերը Արևելյան Եվրոպայի միջոցով տարածելու համար: Սոնայի հիմնական գործունեությունն է նաև բարեգործությունը, և այժմ նա համագործակցում է համապատասխան հիմնադրամների հետ՝ որոնց գործունեությունը փորձում է լուծել կարիքավոր երեխաների օգնության հարցերը:
Instagram/DSMODE
Instagram/sonachakarian
MAISON ULLENS բրենդը հիմնադրել է Միրիամ Ուլլենսը 2011թ.-ին: Ի դեպ, ինքը՝ Միրամ Ուլլենսը ևս ներկա էր ընթրիքին: Ապրանքանիշը հայտնի է տրանսֆորմատորային մոդելներով, ինչպես նաև բացառիկ գործվածքների և դասական ուրվագծերի օգտագործմամբ:
Maison Ullens-ը նախընտրում է բնական և ըստ էության դասական նյութեր (կաշի, կաշմիր, տրիկոտաժ) և հանգիստ գույներ (մոխրագույն, սև, սպիտակ և բաց կապույտ): Բրենդի հավաքածուները պատրաստված են հիմնականում business-casual ոճով: Բրենդի մասին ավելին՝ այստեղ www.maisonullens.com