l

lifestyle

Ինչու՞ MacBook Air! Հրաչուհի Ութմազյանի հետ

Մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց նոթբուքի, անկախ նրանից՝ աշխատում ես գրասենյակում թե ֆրիլանսեր ես: Ինչ է մեզ տալիս մեր նոթբուքը՝ ինֆորմացիայի արագ հասանելիություն, ծրագրերի կառավարում, աշխատանքի համակարգում ցանկացած վայրից եվ ոչ միայն: Իմ նոր՝ IT-շարքի թողարկման ընթացքում սիրված հեռուստահաղորդավարուհի, հանրային խոսքի քոուչ Հրաչուհի Ութմազյանի հետ միասին զրուցում ենք MacBook-ի առավելության, անհրաժեշտության մասին և ներկայացնում են նրան նոր MacBook Air-ը:

  • Կամո Թովմասյան

MacBook Air-ը հայտնի է իր հզորությամբ եվ դիմացկունությամբ, այն ունի նաև բազմաթիվ թաքնված գործառույթներ, որոնք կարելի է անվերջ բացահայտել եվ թույլ տալ առավելագույնս օգտագործել դրա ներուժը՝ ավելի լավ արդյունքների հասնելու համար: Հետաքրքիր է, թե ինչու է Հրաչուհին ընտրում հենց MacBook Air: 

Հրաչուհի Ութմազյանի մասնագիտական գործունեությունը 2004 թվականից կապված է մեդիա ոլորտի հետ։ Ներկայումս Հանրային հեռուստաընկերության «Առանց թեմայի» հաղորդաշարի հաղորդավարուհին շատերին հայտնի է նաև որպես COSMOPOLITAN ARMENIA ամսագրի գլխավոր խմբագիր 2010-2015թթ-ին։ Վերջին 20 տարիների ընթացքում նա վարել է մի շարք սիրված հեռուստանախագծեր։ 

Ներկայումս էլ հեռուստատեսությունում տարբեր նախագծերի մեջ ներգրավված լինելով՝ հեռուստահաղորդավարուհին հանդես է գալիս որպես հանրային խոսքի քոուչ (մարզիչ)՝ ղեկավարելով իր կողմից հիմնադրած Utmazyan Coachings բրենդը։ Հրաչուհի Ութմազյանը հեռուստահաղորդավարուհի, հանրային խոսքի մարզիչ, գործարար և շատերի համար ժամանակակից հաջողակ կնոջ օրինակ է, ով թելադրում է բարձր մասնագիտական ստանդարտներ բոլոր նախաձեռնություններում, որտեղ ներգրավված է։

MacBook Air-ը MacBook շարքի գերբարակ նոթբուքն է, որն արտադրվում է երկու տարբերակով՝ 11,6 և 13,3 դյույմանոց էկրաններով։ MacBook Air-ը ճանաչվում է, որպես աշխարհի ամենաբարակ նոթբուքը, այն ավելի շարժական և թեթև տարբերակ է։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Apple-ը հայտարարեց նորացված MacBook Air-ը Apple-ի մշակած M1 պրոցեսորով, որը թողարկվեց նորացված Mac Mini-ի և 13-դյույմանոց MacBook Pro-ի հետ մեկտեղ՝ որպես Apple-ի ARM-ի վրա հիմնված պրոցեսորների նոր շարքով առաջին Mac-երը: 

M1 պրոցեսորը նոր սերնդի չիպ է, որտեղ դրա բաղադրիչներն այնքան մոտ են տեղադրված, որ նրանց համատեղ աշխատանքը երբեմն մեծացնում է հաշվողական հզորությունը։ MacBook Air-ը իդեալական է ճանապարհների և գործուղումների համար, ինչպես նաև մշտապես շարժման մեջ գտնվող մարդկանց համար, քանի որ նրա հիմնական առավելություններից է թեթևությունը, որն ապահովում է շարժունակությունը։ 

Իսկ մենք խորհուրդ ենք տալիս Macbook Air նոթբուքերը գնել միմիայն Apple-ի պաշտոնական ներկայացուցիչներից, օրինակ MobileCentre խանութ-սրահներից, մանավանդ որ այնտեղ գործում են ապառիկի շահավետ առաջարկներ:

back-top