l

lifestyle

Ինչո՞ւ մեկնել Դուբայ հենց հիմա (ու հետ գալ ծակ գրպաններով)

Մինչ Եվրոպան կամաց-կամաց փորձում է բացել սահմանները, Դուբայը թանկացնում է գներն ու գրեթե վերացնում բոլոր սահմանափակումները: Հայերն ունեն հանգստի 2 տարբերակ՝ գնալ Դուբայ ու գներից շոկի ենթարկվելով հետ գալ, կամ համեստ բյուջեով մեկնել Եգիպտոս ու ամեն օր ընկերների գլուխը տանել հոգնացնող ուտելիքի ու ձանձրալի օրերի մասին ուղարկված հաղորդագրություններով: Ես ընտրեցի առաջին տարբերակը, փոշմանեցի, բայց արդեն ուշ էր....

  • Կամո Թովմասյան

Դուբայում միշտ տեսնելու ու զարմանալու բան կգտնես, բայց ամեն տարի այն թանկանում է, էնպես որ եթե նախատեսել եք ասենք 1 000 դոլար, իմացեք, որ 3 000-ը մեջնա: Վիզա, տոմսեր, ապահովագրություն, վակցինացիա, թեստ, հյուրանոց, տրանսֆեր...արդեն հաշվիչը ծնգաց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի Կրիստինային և ՏՈՒՐ ԴԵԼԻՍ ընկերությանը, քանի որ նրանց հետ միշտ արագ ու հաճելիա բոլոր տոմսերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, չեքին, տրանսֆեր, ինձ մինչ օրս հարկավոր է, որ մեկն իմ փոխարեն այդ ամենով զբաղվի, իսկ Տուր Դելիս ընկերությանը դիմելով, ոնց ասում են, մի կողմ եմ քաշվում ու իրենք ամեն ինչ կազմակերպում են: Գովազդ չեմ անում, դրա համար հասցեն ու հեռախոսը չեմ գրում, ով ուզենա կարողա գուգլ անի, ինձնից հասնում էր ասել, որ վստահելի գրասենյակ է: Նաև ուզում եմ նշել, որ ճանապարհորդություններիս փոստերն ավելի շատ ինստաէջումս են, էնպես որ միացեք և բոլոր հարցերը կարող եք ուղղել ինստայով, սիրով կպատասխանեմ: Առաջին անգամ մեկնում էի նկարահանումների առանց գործընկերների, առանց գովազդի, պարզապես իմ հետևորդների համար, երևի հենց այդ պատճառով էլ այս անգամ ստացվեց շատ անմիջական, ուրախ, ռեալ ու անկաշկանդ: Միակ խնդիրը դա թռիչքն էր, ցավոք ցերեկային վերադարձը տեղափոխվեց առավոտյան 07.00-ին, ինչը բոլոր առումներով շատ տհաճ էր ու անհարմար: 

Թեստ-Երևանում հանձնում եք թեստ, նույնիսկ եթե վակցինացված եք: Դուբայում, նաև վերադառնալիս արդեն չեք հանձնում թեստ, եթե վակցինացված եք: Ամենուր դիմակներով են, այո, բայց իրականում սովորում ես ու երբ տեսնում ես, թե ինչ պարտաճանաչ են բոլորը, ինքդ սկսում ես միայն դիմակով շրջել: 

Ռոումինգ-գործընկերս հեռախոսահամար ստացավ հենց օդանավակայանում, որը վերալիցքավորեց: Ես մտածված չգնեցի հեռախոսահամար, քանի որ ի սկզբանե որոշել էի, որ Երևան գալուց կաշխատեմ, իսկ տեղում էլ տարբեր վայրերի ինտերնետը բավական էր ինձ: Ռոումինգս միացված է եղել, բայց չգիտեմ արդյունքը, օգտագործել եմ միայն տան կոմունալները այնտեղից մուծելու ժամանակ: Ի դեպ, ձեր գազի գներն էլ են սենց բարձր եկել, կարողա՞ թանկացելա գազը ես տեղյակ չեմ:

Փոխադրամիջոց-դե հասկանալիա, որ տաքսին ամենահարմարնա ու թանկը, ես մեքենա վարել չգիտեմ, այնպես որ վարձելուց տեղյակ չեմ, իսկ այ մետրոն նորույթ էր ինձ համար, ես նույնիսկ չգիտեի, որ Դուբայում մետրո կա: Շատ հարմար էր, արժեքը մոտ 1 000 դրամից էր սկսվում, մաքուր էր ու ավելի արագ քան տաքսիները, բայց գիշերվա ժամերին իհարկե միայն տաքսիներից էի օգտվում: 

ՀՅՈՒՐԱՆՈՑ

Ես ԷյրԲիԷնԲի-ով չեմ սիրում բնակարան ամրագրել, բայց միգուցե դա ավելի ձեռնտու է, չգիտեմ, ամեն դեպքում ես հյուրանոց եմ նախընտրում, քանի որ մեծ մարդ եմ, ինձ հարկավորա նորմալ անկողին, նորմալ դուշ, հարևաններն էլ որ իրար միս չուտեն: Որպես կանոն միշտ ամրագրում եմ 2 տարբեր հյուրանոց՝ էժան ու միջին գնային խմբի, հիմա բացատրեմ: Առաջին 5 օրը գրեթե հյուրանոցում չեմ լինում, ամեն ժամս պլանավորված է, ուստի նախընտրում եմ կենտրոնական հատվածում որևէ հարմար հյուրանոց, իսկ վերջին 2 օրն արդեն ամրագրում եմ ավելի լավ հյուրանոց, պարզապես հանգստի, լողավազանի, էստեղից դուրս չգալու համար մի խոսքով: 3 հյուրանոց եմ խորհուրդ տալիս Դուբայում՝ էժան, միջին ու թանկ: ROVE Downtown հենց Դուբայ մոլին կպած, կարող եք ոտքով գնալ, հարմար, մաքուր հյուրանոց է: Հաջորդը JBR-ի ամենացածր գնով հյուրանոցն է՝ Ramada JBR-ը: Ծովին կպած, հարմար, ընտանեկան, լավ ինտերնետով: 

Երրորդ տարբերակը FIVE PALM-ն է պալմայի վրա, բավական թանկ, ավելի զույգերի համար կամ ...ոնց ասեմ, ինչ-որ մեկի հետ թաքուն թռնել տժժալու համար: Այ սենց սուպեր տեսարան, իդեալական համարներ, հագեցնող նախաճաշ, շատ սիրուն հյուրեր, լավ մյուզիք, երկու լողավազաններ, ու ամենակարևորը՝ հայ աշխատողներ, ովքեր ինձ ընտիր դիմավորեցին ու շատ հարցերում օգնեցին: Կարճ ասած եթե ուզում եք ինչ-որ մեկը ձեզ սիրահարվի, կամ էլ ուզում եք ինստայում փոստեր անեք, որ էքսերը նախանձեն, ուրեմն մի քձիպացեք ու թույլ տվեք Ձեզ այս հաճույքը, բայց մի լայֆխակ էլ կասեմ: Իրականում կարող եք մնալ այլ հյուրանոցում և այցելել այստեղ պարզապես օգտվելու համար լողավազանից, նկատի ունեցեք դա:

ԷՔՍՊՈ

Դուբայի Էքսպոյի մասին պատրաստում եմ առանձին փոստ, պարզապես գրեմ, որ մինչ մարտի 31-ը այցելելու դեպքում անպայման գնեք էքսպոյի տոմս ու գոնե մեկ օր տեսեք այս ամենը: Եթե սեր ունեք դիզայնի, այթի ոլորտի, ճարտարապետության հանդեպ, պարզապես հիանալու եք: Բաց մի փողեք իմ առանձին փոստը այս ցուցահանդեսի մասին հենց վաղը: Էքսպոն գործում է մինչ մարտի 31-ը: Տոմսի արժեքն այս պահին մոտ 15 դոլար է, գնել կարող եք ԱՅՍՏԵՂ 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ինձ համար շատ կարևոր են միջոցառումները, համերգները, իսկ Դուբայում կարող ես ներկա լինել թե դասական, թե ակումբային երաժշտության համերգների: Օրինակ  փետրվարի  19-ին Դուբայի Օպերայում Սերգեյ Սմբատյանի, Մալտայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և հյուր երաժիշտների բացառիկ համերգ կա, տոմսեր կարող եք գնել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ, արժեքը սկսվում է 20 000 դրամից: Այստեղ մարտի 14-ին նաև Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ մեծ երեկո կա, կարող եք տոսմեր գնել ահա այստեղ: Եթե ավելի ակումբային երաժշտություն եք նախընտրում, TIESTO-ն նվագում է մարտի 4-ին COCA COLA ARENA-ում: Պետք է պարզապես հետևել նորություններին ու հաստատ կգտնեք այն, ինչ ձեզ դուր է գալիս:

LA PERLE

Դուբայի ամենահայտնի ու շքեղ շոուն LA PERLE-ն է, որը հյուրանոցումէ հենց, տոմսի արժեքն է մոտ 100 դոլար, տևողությունն էլ 1.5 ժամ է: Ջրային շոու ատրակցիոնն իրոք մասշտաբային է, շատ գեղեցիկ ու արժե գնալ: Տոմսեր կարող եք գնել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Infinity Des Lumières

Երանի այն մեկ ժամը, որ անցկացրել եմ այստեղ: Սա իսկական դրախտ էր ինձ համար: Հենց Դուբայ մոլում գործում է Infinity Des Lumières ցուցադրություն, որը արվեստի, դասական երաժշտույան ու հոգեբանական ռեստարտի միաձուլումն է: 1 ժամ նստած գետնին վայելել եմ իմ սիրած նկարիչների հայտնի գործերը թվային արտացոլմամբ ու հատուկ ընտրված երաժշտոթյամբ: Բոլորին խորհուրդ եմ տալիս, չեք փոշմանի, տոմսի արժեքը....մոտավոր 25 դոլար է, գնել տոմս կարող եք հենց տեղում, հերթեր չկան: Պլանավորեք, որ 1 ժամ անցկացնելու եք:

Museum of the Future

Փետրվարի 22-ին Դուբայում բացվում է ԱՊԱԳԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ, որի մասին արդեն մոտ 7 տարի գրում է միջազգային մամուլը: Տոմսի արժեքն է մոտ 20 000 դրամ, գնել կարող եք այստեղ: Ֆուտուրիստական կառույցն ինչպես տեսնում եք արդեն շատ հետաքրքիր է, ներսում, ինչպես ասվում է գովազդում, ԱՊԱԳԱՆ Է: Արհեստական բանականություն, ռոբոտներ, նոր տեխնոլոգիա:

Observation Wheel

Մենք ասում ենք սատանու անիվ, նույնիսկ չգիտեմ թե ինչու ենք էդպես անվանում: Մի խոսքով Դուբայում հոկտեմբերին բացվել է ԱՇԽԱՐՀԻ ամենաբարձր սատանու անիվը: 250 մետր է բարձրությունը, երբ հեռվից տեսնում ես, մտածում ես՝ դե լավ մեզ մոտ էլ կա, բայց երբ մոտենում ես, պարզապես բերանդ բաց է մնում: Մինչ օրս ամենաբարձրը լաս Վեգասում էր, հիմա արդեն Դուբայն է ռեկորդակիրը: Ես չնստեցի, քանի որ պտույտը 40 րոպե է տևում, իսկ ես նույնիսկ իմ վարսահարդար Մոսի մոտ 7 րոպե հազիվ եմ դիմանում: Ասեմ, որ փոքրիկ կղզյակը, որտեղ այն տեղադրվել է ամբողջությամբ նոր էր, նոր ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, կարծես նոր բարսելոբնա լիներ այս հատվածը, շատ հաճելի էր զբոսանքը:

 Sky Views Dubai

Դուբայը համալրել է զբոսաշրջային տեսարժան վայրերի հավաքածուն՝ քաղաքի հենց կենտրոնում՝ գետնից 219,5 մետր բարձրության վրա, բացվել է Sky Views Դուբայի եզակի ատրակցիոնը։ Ատրակցիոնը, որը գտնվում է Address Sky View հյուրանոցի տանիքում, ներառում է աստղադիտարանը, ապակե սլայդը և բացօթյա Edge Walk-ը ավելի արկածախնդիրների համար: Այստեղ մենք չեղանք, պարզապես չհացրեցինք, հաջորդ անգամ անձամբ կլինեմ ու կպատմեմ:

The Foundry

The Foundry in Downtown Dubai-ը արվեստի նոր կենտրոն է, որը ներառում է համատեղ աշխատանքային տարածքներ և podcast ստուդիա: Ներկայացված են տեղացի քանդակագործների ու նկարիչների աշխատանքները։ Բացի այդ, Foundry-ում կազմակերպվում են ամենշաբաթյա գեղարվեստական ​​շրջագայություններ, կինոդիտումներ  և թեմատիկ սեմինարներ: Մի խոսքով նա լյուբիտելյա ինչպես ասում են:

Deep Dive Dubai

2021 թվականի հուլիսին Դուբայում բացվեց բացօթյա էնտուզիաստների համար նոր գրավչություն՝ Deep Dive Dubai սուզվելու լողավազանը: Նրա խորությունը 60,02 մետր է։ Գինեսի ռեկորդների գիրքն այն արդեն ճանաչել է որպես աշխարհի ամենախորը սուզվող լողավազան։ Համալիրում անցկացվում են ազատ սուզվելու և սկուբա դայվինգի շուրջ տարի դասընթացներ, ինչպես նաև էքսկուրսիաներ ջրասուզման միջազգային հրահանգիչների հետ՝ 10 տարեկան և բարձր հմտությունների բոլոր մակարդակների այցելուների համար: Քանի որ ես չեմ լողալ չգիտեմ, վախեցա փորձել, բայց կարծում եմ Ձեզ կհետաքրքրի:

Time Out Market

Դուբայում հայտնվել է սննդի սրահի ձևաչափով նոր ռեստորանային համալիր՝ Time Out Market։ Համալիրը գտնվում է Souk Al Bahar առևտրի կենտրոնում։ Ճաշասենյակին հարում է համայնապատկերային պատշգամբը, որը նայում է Բուրջ Խալիֆա երկնաքերին և Դուբայի շատրվանին: Այցելուները բացառիկ հնարավորություն ունեն ճաշակելու էմիրության լավագույն խոհարարների մասնագիտությունները: Time Out Dubai-ը միավորում է 17 հայտնի քաղաքային ռեստորաններ և սրճարաններ, երեք լաունջ և չորս բացառիկ խոհարարական գաղափարներ: Բաց է ամեն օր մինչ կեսգիշեր: 

Ահա մի քանի նոր բացված վայրեր Դուբայում, ավելին՝ իմ ինստագրամում, կրող եք հետևել ու ուղղել Ձեր հարցերը, իսկ հաջորդ փոստում կպատմեմ Էքսպոյի մասին: 

back-top