l

lifestyle

VENICE SWIMING POOL-ի բացումը Խորենացի 213 հասցեում

Խորենացի 213 հասցեում՝ Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ բացվեց VENICE SWIMING POOL-ը, որի բացմանը մենք ևս հրավիրված էինք: Ամբողջությամբ ռեբերնդինգից հետո՝ VENICE հյուրանոցային համալիրը ներկայանում է բացօթյա հարմար լողավազանով, ընդարձակ ավտոկայանատեղիով, իսկ տարվա ընթացքում նաև պատրաստ կլինի նոր բարձրակարգ ՍՊԱ-կենտրոնը: Ինչու պետք է այցելել VENICE SWIMING POOL և ինչպիսինն են պայմանները՝ դիտեք ԿամոԲլոգում:

 VENICE հյուրանոցային համալիրը ամբողջությամբ ռեբրենդինգից հետո ներկայանում է նոր ձևաչափով: Այս տարի պլաններում է բարձրակարգ նոր ՍՊԱ կենտրոնի բացումը, իսկ մինչ այդ ամառվա անակնկալն է ընդարձակ բաց լողավազանը, որի բացմանը օրերս ներկա էինք: Մինչև 100 հյուրերի համար նախատեսված հարմար լողավազան, նաև ջակուզիի հատված, սրճարան, ավտոկայանատեղի ու այս ամենը VENICE SWIMING POOL-ում: Լողավազանն իրոք շատ հաճելի էր, հարմար, քաղաքի աղմուկից հեռու, կարծում եմ ընտանեկան ու ընկերական ժամանցի համար հրաշալի տարբերակ է: Մեծ, ընդարձակ հանդերձարաններ, մուտքի և ելքի չիպային համակարգ, սրճարանային հատված, որտեղ կարող եք պատվիրել եվրոպական մենյուից ուտեստներ և հարուստ բարից կոկտեյլներ:

Լողավազանը 1.35-1.45 մ. խորությամբ էր, տաքացվող, շատ հարմար էր նաև ջակուզիի հատվածը, աշխատանքային ժամերն են՝ ամեն օր 11.00-20.00: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-12 տարեկանների համար աշխատանքային օրերին գործում է 8 000, հանգստյան օրերին՝ 10 000 մուտքավճար: 12-ից բարձր հյուրերի համար՝ համապատասխանաբար 10-15 000 դրամ:

Շատ հարմար ավտոկայանատեղի առաջին հարկում, որտեղ նաև կարող եք լիցքավորել Ձեր TESLA ավոտմեքենան, իսկ ցանկության դեպքում նաև կարող եք օգտվել ավտոլվացման ծառայությունից, մինչ Դուք հանգստանում եք լողավազանում: 

Բացման շնորհանդեսի փրփուր թարփիի ընթացքում հյուրերին սպասվում էր լավ երաժշտություն DJ Grig-ից, կենդանի percussion-նվագակցում Արամ Գալստյանից-ից, հատուկ անակնկալ-պերֆորմանս Կամո Սեյրանյանից, ինչպես նաև համեղ հյուրասիրություն և անսահմանափակ Moet & Chandon շամպայն: Հրաշալի նոր տարբերակ ծննդյան և այլ տոների անցկացման համար: Միացեք VENICE SWIMING POOL-ի սոց. էջերին, որտեղ պարբերաբար ներկայացվում են պլանավորվող փարթիները:

Խորենացի 213

041/ 011-60 70 70

FB / IG

 

back-top