l

lifestyle

VERTIGO Lounge Bar-ի բացումը Opera Suite հյուրանոցում

VERTIGO`ԳԼԽԱՊՏՈՒՅՏ. այսպիսի անվանում է ստացել Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում գործող lounge Bar-ը ռեբրենդինգից հետո, և հրավիրում է բոլորին "ժամանցային գլխապտույտի"՝ շնորհիվ հեղինակային կոկտեյլների, նոր մենյուի, յուրահատուկ ինտերիերի, ֆանտաստիկ երևանյան տեսարանի և երաժշտական հագեցած ծրագրի: Մենք բացման երեկոյի հյուրերի ցանկում էինք ու այս փոստում կներկայացնենք Ձեզ VERTIGO Lounge Bar-ի բոլոր մանրամասները:

Առաջին հենց տպավորությունը ստեղծվեց հյուրընկալուհու սիրալիր ու ջերմ ընդունելությունից, կարծեմ Ստելլա էր նրա անունը, իսկ ճիշտ ընդունելությունից արդեն իսկ ձևավորվում է տրամադրությունը: Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում գործող lounge Bar-ը ռեբրենդինգից հետո ներկայանում է նորովի: Հիմնովին փոխվել է մենյուն, ներկայացված են եվրոպական նախուտեստներ, աղցաններ, բուրգերներ, բայց շեշտն այստեղ առաջնահերթ դրված է բարի վրա: Ընտրեք կոկտեյլների մեծ տեսականուց Ձեր ցանկացած կոկտեյլը, այդ թվում և հեղինակային ՎԵՐՏԻԳՈ կոկտեյլը, որն իրոք համեղ էր: 

Ինտերիերը կարող եք գնահատել մեր ֆոտոշարքում, հիմնական սրահից բացվում է հրաշալի տեսարան դեպի Կասկադ, երկու հիմնական սրահների առանձնահատկությունն այն է, որ կարող ես ընտրել DJ-ին ավելի մոտ սեղան, եթե ավելի ակտիվ խմբով ես, իսկ եթե պարզապես ուզում ես առանձնանալ ու շփվել ընկերների հետ, կարող ես ամրագրել սեղան բարի հատվածում: Ես, ի դեպ սիրում եմ նստել բարի մոտ ու հետևել բարմենների աշխատանքին, փորձել կոկտեյլներ, այնպես որ եթե նույնիսկ մենակ էլ լինեք, այստեղ անկասկած կարող եք հաճելի երեկո անցկացնել: 

Բացի DJ-ները, պարբերաբար այստեղ կնվագեն սիրված բենդեր, կհրավիրվեն սիրված կատարողներ, պարզապես պետք է հետևել VERTIGO lounge bar-ի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին՝ տեղեկացված լինելու համար ընթացիկ ծրագրերին: Նշեմ, որ VERTIGO lounge bar-ը գործում է չորեքշաբթի-կիրակի օրերին` երեկոյան 19.00-ից մինչ 02.00-ը, ամրագրել սեղաններ կարող եք 043-20 10 50 հեռախոսահամարով: Բացման երեկոյի ընթացքում հյուրերին սպասվում էր նոր մենյուի և նոր կոկտեյլների (մասնավորապես հենց ՎԵՐՏԻԳՈ կոկտեյլի) հետ ծանոթացում, լավ երաժշտություն DJ Diana-ից և խաղարկություն, որի ընթացքում խաղարկվեցին մի շարք նվերներ Opera Suite հյուրանոցից, VERTIGO lounge bar-ից, Thai Penthouse-ից, Kokchian բրենդից, Beauté par Etalon կենտրոնից և այլ գործընկերներից:

Բաղրամյան 1

043-20 10 50

Facebook/VertigoLoungeBar

Instagram/vertigoyerevan

back-top