l

lifestyle

Վիվալդի Հոլը նշեց իր ծննդյան 10-ամյակը

10 տարի առաջ Երևանում՝ Ազատության 24/44 հասցեում բացվեց քաղաքի առաջին հոլը՝ Վիվալդի Հոլը, որն այս տարիների ընթացքում ապացուցեց՝ միշտ կարելի է լինել պահանջված և սիրված, եթե գործդ անես նվիրումով, սիրով, ազնիվ և որակով: 

Այսպիսով՝ 2011թ.-ին Վրույր Առաքելյանի և նրա տիկնոջ՝ Արմինե Նադարյանի մոտ միտք հղացավ ստեղծել սրահ, որտեղ կնշվեն բացառապես ուրախ առիթներ: Բացի դրանից, սրահը պետք է տարբերվեր արդեն գործող, այսպես ասած ռեստորանայն ստանդարտ ֆորմատից: Երկար քննարկումներից և ջանքերից հետո 2012թ.-ի վերջին բացվեց Երևանի առաջին Հոլը՝ Վիվալդի Հոլը: Դրական էներգետիկայով լուսավոր ու ընդարձակ սրահ, պրոֆեսիոնալ բեմ և ակուստիկա, շքեղ լուսաձայնային էֆեկտներ, բարձրակարգ սպասարկում, բարեհամբույր անձնակազմ, քիմքին հաճելի համեղ խոհանոց և տաղանդավոր երաժիշտներից բաղկացած բացառիկ բենդ: Այս տասնամյակի ընթացքում Վիվալդի Հոլում շուրջ 3000 երջանիկ ընտանիքի հիմք է դրվել, նշվել են հարյուրավոր ծնունդներ, կնունքներ, կորպորատիվներ և այլ ուրախ առիթներ: Վիվալդի Հոլում յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական և յուրովի մոտեցում, ինչի արդյունքում բոլորը սրահից հեռանում են բարձր տրամադրությամբ՝ նորից վերադառնալու ակնկալիքով: Կարգախոսն ինքնին հուշում է. երազանքից՝ իրականություն:

Այս տարի ես արդեն հասցրել եմ ներկայացնել Վիվալդի Հոլի վերաբացումը՝ տասնամյակին ընդառաջ: Եվ ասպես՝ հոբելյանական երեկոյին հրավիրված էին մոտ 300 հյուր՝ գործընկերներ, տասը տարիների ընթացքում այստեղ իրենց հարսանիքն արած զույգեր, ինչպես նաև նոր նշանված զույգեր, ովքեր պատրաստվում են ամուսնանալ 2023թ.-ին: Երեկոյի ընթացքում հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, շքեղ շոու-ծրագիր, որակյալ երաժշտություն, բարձր տրամադրություն և շատ ժպիտներ:

Ժպիտները կրկնապատկվեցին, երբ տեղի ունեցավ խաղարկություն և երկու զույգ շահեց ուղևորություն դեպի Անտոնիո Վիվալդիի ծննդավայր՝ Իտալիա: Խաղարկությունն անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլին մասնակցեցին Վիվալդի Հոլում արդեն ամուսնացած զույգերը, որոնցից մեկը խաղարկության արդյունքում շահեց Իտալիայի ուղևորություն, իսկ երկրորդ փուլին՝ նշանված զույգերը:  Իտալիայի ուղևորության մյուս փաթեթին էլ արժանացավ նշանված այն զույգը, ով այդ պահին ամրագրեց 2023թ.-ին կայանալիք իր հարսանիքի օրը Վիվալդի Հոլում: Երեկոյի ընթացքում CATALEA ծաղկի և հարսանյաց սրահը իր հատուկ նվերը հանձնեց հրավիրված զույգերից մեկին, որը ճիշտ պատասխանեց սրահի հետ կապված  բլից հարցադրմանը: Խաղարկությունն անցկացնում էր Կարեն Սահակյանը՝ նույն ինքը Չարենցը, իսկ երեկոն վարում էր հանդիսավար Գարիկ Իսրայելյանը:

Երեկոյի պատվավոր հյուրերի շարքում էին նաև Մեսրոպն ու Անին: Մեսրոպը, 44-օրյա պատերազմի մասնակից է: Վիրավորում ստանալուց և պատերազմից վերադառնալուց հետո նա հանդիպում է իր ապագա կնոջն ու պլանավորում 2022թ.-ի սեպտեմբերին 16-ին ամուսնանալ և հարսանիքն անել հենց Վիվալդի Հոլում: Պլանավորված հարսանիքից երեք օր առաջ վերսկսվում են պատերազմական գործողությունները և զույգը որոշում է չեղարկել այն...Վիվալդի Հոլի տնօրինությունն իր 10-ամյակի առթիվ այս գեղեցիկ զույգին նվիրեց եռօրյա հանգստի վաուչեր Դիլիջանի «Best Western» հյուրանոցում: Մեսպրոպն ու Անին էլ իրենց հերթին շնորհավորեցին սիրված հոլի 10-ամյակը և համահիմնադիր Արմինե Նադարյանին նվիրեցին հաշմանդամ զինվորների կողմից պատրաստված հատուկ նվեր:

Հոբելյանական երեկոյի  ընթացքում հետաքրքիր համարներով ներկայացան «Երևան» պարային համույթը՝ գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյան, Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները՝ գեղարվեստական ղեկավար Ավետիսյան Գինոսյան, «Արմեններ» հարվածային գործիքների համույթը՝գեղարվեստական ղեկավար Արման Դաշյան և իհարկե հենց Վիվալդի բենդն իր բացառիկ երաժշտական ծրագրով:

Վիվալդի Հոլի գլխավոր այցեքարտերից է քաղաքի լավագույն բենդը՝ Վիվալդի բենդը: Առաջինը, որը ներկայացավ նման մեծ կազմով. 16 պրոֆեսիոնալ երաժիշտներից կազմված բենդ, որը հեղաշրջում արեց ռեստորանային ոլորտում՝ իր գործով ապացուցելով, որ այստեղ ևս կարող է, և պե՛տք է հնչի միայն բարձրորակ և ճաշակով երաժշտություն: Մենակատարներ՝ մի շարք միջազգային մրցույթների հաղթող Սյուզաննա Մելքոնյան, մեներգիչներ՝ Վահե Պողոսյան և  Յուրի Մնացականյան, ջութակահար՝ Վարդան Պողոսյան, փայտափողային գործիքներ՝ Վազգեն Գասպարյան, հարվածային գործիքներ՝ Ջեյմս Գասպարյան, ստեղնաշարային գործիքներ՝ Արսեն Սարգսյան, Վահագն Վարդանյան, պղնձափողային գործիքներ. տրոմբոն՝ Հովհաննես Մեյթարջյան, շեփոր՝ Միքայել Սուչյան, Լևոն Փուչինյան, սաքսոֆոնահարներ՝ Գեորգի Հակոբյաան, Արթուր Քոչարյան, բեք ոկալ՝ Շուշան Թամանյան, Նարե Զաքարյան, բաս կիթառ՝ Արթուր Նազարյան: Վիվալդի բենդի գեղարվեստական ղեկավար՝ թմբկահար Արման Դաշյան:

Վիվալդի Հոլը գործում է ամեն օր 10.00-ից մինչ կեսգիշեր: Սրահում տեղավորվում է 380 հոգի: Առանձնահատուկ հաճելի է օդափոխության հրաշալի համակարգը: Հարկ է նշել, որ Վիվալդի Հոլն ունի մեծ ավտոկայանատեղի, որն էլ ավելի հարմար է դարձնում հյուրերի ժամանումը: Վիվալդիի բակում կարող եք կազմակերպել ինչպես զագսի արարողություն, այնպես էլ տորթի կտրման արարողություն: Վիվալդի Հոլոն առաջինն էր, որը ամուսնացած զույգերն տվեց հնարավորություն մեքենայով սրահ մտնելու, լուսնից իջնելու, բեմի տակից բարձրանալու և իրենց հարսանիքին իսկական շոուի վերածելու:

Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր կյանքի կարևորագույն պահերը նշվեն շքեղության և նրբագեղության միջավայրում, իսկ հանդիսությունը հյուրերի մոտ ջերմ ու անմոռանալի հիշողություննե՞ր արթնացնի, ապա վստահեք Վիվալդի Հոլին , և Ձեր կյանքի կարևորագույն օրը կվերածվի իսկական սպիտակ  հեքիաթի:

Շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերներին 10-րդ տարեդարձի առթիվ և բոլորին հրավիրում «Vivaldi Hall»՝ այստեղ անցկացնելու իրենց կյանքի կարևորագույն  երեկոները: 

Ազատության 24/44

091-902 777 / 091-904 777 / 010-205 777

 www.vivaldihall.com

FB / IG

back-top