Music Hall-երի բումը Հայաստանում սկսվեց հենց 10 տարի առաջ, երբ Ազատության 24/44 հասցեում իր դռները բացեց՝ այն ժամանակ եզակի ֆորմատով գործող «Vivaldi Hall»-ը: Վերջին 10 տարիների ընթացքում այստեղ կազմակերպվել են հազարավոր հարսանյաց տոնակատարություններ, ծննդյան երեկոներ, կորպորատիվ միջոցառումներ: Այն տեխնիկապես շատ հարմար էր ցանկացած ձևաչափի միջոցառման համար, գտնվում էր քաղաքի կենտրոնում, բայց կարծես առանձին հատվածում, որտեղ դրսի աղմուկը չի խանգարում միջոցառման ընթացքին ու որ ամենակարևորն էր՝ ներկայացնում էր բարձրակարգ խոհանոց և սպասարկում: 10 տարի անց «Vivaldi Hall»-ը հիմնովին վերանորոգումից հետո կրկին բացում է դռները ավելի շքեղ սրահով, նոր՝ տեխինակական հնարավորությամբ և նոր առաջարկներով:
Դասականի և մոդեռնի նրբաճաշակ համադրությամբ ստեղծված ընդարձակ բեմը, ձայնային և լուսային հզոր սարքավորումները, համեղ ուտեստները, կենդանի երաժշտությունը, բարեհամբույր սպասարկումը անմոռանալի կդարձնեն Ձեր տոնական օրը: VIVALDI HALL-ը գործում է ամեն օր 10.00-ից մինչ կեսգիշեր: Սրահը կարող է տեղավորել մինչև 380 հյուրի, իսկ առջևում գործող ընդարձակ ավտոկայանատեղին էլ ավելի հարմար է դարձնում հյուրերի ժամանումը: Անպայման կառանձնացնեմ նաև օդափոխության համակարգը, որն իդեալական էր, հաշվի առնելով, որ անցկացրեցինք այստեղ մոտ 6 ժամ: Բացօթյա հատվածում գործում է նորացված զագսի արարողության անցկացման համար հատուկ հատվածը, բացօթյա հատվածում նաև կարող եք կատարել տորթի կտրման արարողությունը, կարծում եմ ամառվա շրջանում շատերը կօգտվեն այդ հնարավորությունից:
Ի՞նչ է հարկավոր իդեալական միջոցառման անցկացման համար: Նման շքեղ դահլիճ՝ նորաոճ կահույքով և ժամանակակից տեխնիկայով, հրաշալի բեմ՝ լուսային ու ձայնային վերջին սերնդի նորարարությամբ: 16 հոգուց (10 տաղանդավոր երաժիշտ, 5 երգիչ-երգչուհի և 1 DJ) բաղկացած VIVALDI բենդը առանձնանում է երաժշտական բազմաոճ երգացանկով, միայն որակյալ երաժշտության մատուցմամբ: Դե մեներգչուհի Սյուզաննա Մելքոնյանի կատարումներն էլ, կարծում եմ արդեն հոգեհարազատ է դարձել բոլորիս: Խոհանոցը հայկական և եվրոպական խոհանոցի միքս է, այս առումով ևս «Vivaldi Hall»-ը 10 տարի շարունակ պահպանում է իր սննդի և սպասարկման բարձր որակը և առանձնանում շուկայում: «Vivaldi Hall» ռեստորանային համալիրը առանձնանում է ոչ միայն իր հարմարավետ և գեղեցիկ սրահով, ծառայությունների սպասարկման բարձր մակարդակով, այլև բարձրորակ, համեղ ու բացառապես թարմ ուտեստներ մատուցող խոհանոցով: Քանի որ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է առանձնակի ուշադրություն և մոտեցում, ուստի հնարավոր է անհատական ճաշացանկի կազմում՝ հաշվի առնելով պատվիրատուի ցանկություններն ու նախասիրությունները:
Հարսի և փեսայի յուրահատուկ բեմել պարային հատուկ համարներով, դասական երաժշտության կատարում սպասասրահում, թամադա-շոումեն, հրավառության բազմաոճ ներկայացում, VIVALDI HALL-ը կարող է ամբողջությամբ ձեզ երեկոն կազմակերպել, կամ Դուք կարող եք այստեղ իրագործել Ձեր կոնցեպտով միջոցառումը՝ տեխնիկապես օգտագործելով սրահի բոլոր համրարությունները: VIVALDI HALL-ի տնօրինությունը ճկուն է բոլոր առաջարկների քննարկման դեպքում և ապահովում է պատվիրատուի մաքսիմալ հարմարավետությունն իր սրահում:
«Vivaldi Hall»-ը հնարավորություն է տալիս իրագործել ամենաանհավանական գաղափարներն ու երազանքները: Դասականի և մոդեռնի նրբաճաշակ համադրությունը «Vivaldi Hall»-ի սրահում ստեղծում է շքեղ, բայց միևնույն ժամանակ անմիջական միջավայր: Ընդարձակ բեմը, հզոր ձայնային սարքավորումները և բարձրաճաշակ երաժշտությունը անմոռանալի կդարձնեն Ձեր երեկոն «VivaldiHall»-ում, իսկ յուրօրինակ լուսային ուղեկցումը համապատասխան տրամադրություն կապահովի: Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր կյանքի կարևորագույն պահերը նշվեն շքեղության և նրբագեղության միջավայրում, իսկ հանդիսությունը հյուրերի մոտ ջերմ ու անմոռանալի հիշողություններ թողնի, ապա վստահեք «Vivaldi Hall»-ին, և Ձեր նշանակալից օրը կվերածվի հեքիաթի:
Շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերներին 10-րդ տարեդարձի առթիվ և բոլորին հրավիրում արդեն ՆՈՐ «Vivaldi Hall»՝ գնահատելու այն և այստեղ անցկացնելու կյանքի գլխավոր երեկոները: Ի դեպ, «Vivaldi Hall»-ի նոր կոնցեպտը նախագծել է «34 PROJECT» ընկերությունը, իսկ իրականացման աշխատանքներին մասնակցել է Torosyan Wedding & Design-ը: Ավելի շատ ինֆորմացիա և Ձեր հարցերի պատասխանները կարող եք ստանալ միանալով «Vivaldi Hall»-ի սոց էջերին, կամ պարզապես զանգահարելով նշված հեռախոսահամարներով:
Ազատության 24/44
091-902 777 / 091-904 777 / 010-205 777