l

lifestyle

Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայի դեսպանության այգում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած միջոցառում՝ նշելու Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Սահմանափակումներից և պատերազմյան իրավիճակից ելնելով, 2 տարի դեսպանությունը չէր նշում այս տոնը նման մասշտաբով: ՀՀ Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն առաջին անգամ այս տոնի առթիվ ողջունեց հյուրերին (Անն Լույոն նշանակվել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան մոտ մեկ տարի առաջ) և հույս հայտնեց, որ երկու տարի ընդմիջումից հետո, այսուհետ Բաստիլի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումը կրկին ամենամյա կդառնա:

  • Կամո Թովմասյան

Հուլիսի 14 ասելիս մտածում ենք 1789 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցած Բաստիլի գրավման մասին, «Բաստիլի օր» ինչպես այն կոչվում է որոշ երկրներում: Ֆրանսիացիների համար հուլիսի 14-ը համախմբելու և միասին տոնելու հնարավորություն է։ Հայաստանում մինչ վերջին երկու տարիները, Ֆրանսիայի դեսպանությունը նշում էր այս տոնը հրաշալի միջոցառման ընթացքում, որտեղ հրավիրված էին լինում պետական գործիչներ, դիվանագետներ, արվեստագետներ, գործարարներ և մշակույթի ներկայացուցիչներ:

Այս տարի, ընդմիջումից հետո, տոնը նշվեց առանձնակի ոգևորությամբ, հրաշալի համերգային ծրագրով և ֆրանսիական հյուրասիրությամբ: Բացի Անն Լույոն, իր խոսքով հանդես եկավ նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ բաս բարիտոն Ադամ Բարոնն էլ հիացրեց բոլոր հյուրերին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգների կենդանի կատարմամբ: Միջոցառման ընթացքին կարող եք հետևել ԿամոԲլոգում:

 

back-top