Kamancha
l

lifestyle

VEREV rooftop bar & restaurant-ի բացումը Աբովյան 3 հասցեում

Ինչից սկսեմ..սկսեմ նրանից, որ վառ առավոտից զանգահարում ու ինստասթորիները նայելով հարցնում են՝ "Որտեղ էր երեկվա թույն տեղը?". VEREV rooftop bar & restaurant-ը Paparazzi Group-ի նոր նախագիծն է, այն գտնվում է Աբովյան 3 հասցեում՝ 6-րդ հարկում: Բացման շնորհանդեսին հրավիրված էին Գոռ Սուջյանը, KAI-ն, քաղաքական, բիզնես ոլորտի և մշակույթի սիրված դեմքեր: Ինտերիերը, հյուրերը, տպավորությունները՝ մեր 180 կադրերում:

  • Kamo Tovmasyan

Անունը լավ է չէ ընտրված? Ինտերիերն էլ դե տեսնում եք ինքներդ. շքեղ, ճաշակով, հարմար: Դեպի Կինո Մոսկվա բացվող հրաշալի տեսարան, հարմար բար, տարբեր քանակության խմբերի համար անկյուններ, երկրորդ հարկում էլ, այսպես ասած՝ Verev-ի վերևում կրկին հարմար անկյուններ են խմբերի համար, որտեղից նույնպես բացվում է հրաշալի տեսարան դեպի Շ. Ազնավուրի անվ. հրապարակ: Հատկապես պատուհանի մոտ գտնվող ծայրամասային անկյունները, կարծում եմ ամենահաճախ ամրագրվող հատվածները կդառնան: VEREV rooftop bar & restaurant-ը գործում է ամեն օր, 16.00-ից՝ կեսգիշերն անց: Ուրբաթ և շաբաթ օրերին գործելու է dress code` smart casual, իսկ security-ն գործում է ամեն օր: Ոչ կոմերցիոն երաժշտությունն այստեղի գլխավոր այցեքարտերից է դառնալու: Բոլոր DJ-ները նվագելու են իրենց ձեռագիր ալտերնատիվ երաժշտությունը, որովև VEREV Rooftop bar & restaurant-ն առանձնանալու է այլ ժամանցավայրերից: Յուրահատուկ կոկտեյլներ բարմեններից, տարբերվող մենյու Շեֆ-խոհարարից, հատուկ ուտեստներ սիֆուդի սիրահարների համար, ինչպես նաև նարգիլե՝ առանձին հատվածներում: Այցելեք հենց այս week-end-ին, բայց չմոռանաք dress code-ի մասին: Շնորհավորում եմ բոլորին նման հետաքրքիր ու ճաշակով նոր ժամանցավայրի բացման առթիվ:

Աբովյան 3 /077-889 889

Facebook/VEREV

Instagram/verev_rooftop_bar

back-top