l

lifestyle

XimiVogue Armenia սրահի բացումը Աբովյան 22 հասցեում

Կորեական հայտնի XimiVogue ապրանքանիշը պաշտոնապես ներկայացվում է Հայաստանում: Առաջին սրահը բացվել է Աբովյան 22 հասցեում: Տան և գրասենյակի կիրառելի պարագաներ, մարմնի և մազերի խնամքի, հարդարման միջոցներ, կոսմետիկա, անուշաբույր օծանելիքներ, նորաձև պայուսակներ և դրամապանակներ, համակարգիչների ու սմարթֆոնների աքսեսուարներ, էլեկտրոնիկա, փափուկ բարձրորակ խաղալիքներ, յուրօրինակ նվերներ և այլն։ 

  • Kamo Tovmasyan

Ոչ թե ապրանքանիշ, այլ ապրելաոճ: XimiVogue-ը պարգևում է առողջություն, ուրախություն և թարմություն: XimiVogue-ը աշխարհի մոտ 80 երկրներում ունի արդեն 1500-ից ավել սրահներ, որոնց ավելացավ նաև XimiVogue Armenia սրահը: Յուրաքանչյուր օր XimiVogue-ն ունենում է 1 մլն գնորդ, հենց դա էլ կարող եք կարդալ բրենդի գովադային պաստառներին՝ "Մենք երջանկացնում ենք 1 մլն գնորդի ամեն օր": Ապրանքանիշը ներկայացնում է 9 կատեգորիաներ, որոնցից 8-ն այս պահին ներկայացված է նաև երևանյան սրահում: Ցածր գինը կարող է ապահովել լավ որակ, կրեատիվ դիզայներական լուծում, էկո-ստանդարտներ: XimiVogue-ի փիլիսոփայությունն առաջնորդվում է հենց այս կարգախոսով: 

Տարիքային բոլոր խմբերի համար, ապրելակերպի համար անհրաժեշտ ցանկացած իր, ու այդ ամենը թրենդային լուծումներով: Երևանյան XimiVogue-ը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին, տեսականին XimiVogue-ը թարմեցնում է երկու ամիսը մեկ անգամ, բայց երևանյան XimiVogue-ում տեսականին կհամալրվի ամեն օր: Աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ 22.00-ը: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, հետաքրքիր պարային համարներ, խաղարկություն և իհարկե տոնական տորթ: Երեկոյի հատուկ հյուր՝ DJ Vakcina: Ընդգծի՛ր անհատականությունդ, եղի՛ր առողջ, ուրախ և նորաձև…

back-top