l

lifestyle

Երևանյան «ՅԱՍԱՄԱՆԸ» արդեն 3 տարեկան է

Երևանում՝ Եկմալյան 1/1 հասցեում գործող «ՅԱՍԱՄԱՆ» ռեստորանն արդեն 3 տարեկան է: Կարծես արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարվա նոյեմբերին այցելել «ՅԱՍԱՄԱՆ» ու շնորհավորել մեր սիրելի ռեստորանի տնօրինությանը և անձնակազմին:

Հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստները յուրօվի մատուցմամբ, մշտապես թարմացվող մենյու, յուրահատուկ դեսերտներ և փոքրիկ սրահ, որտեղից էլ կարող ես հուշանվեր գնել Քեզ հետ վերցնելու համար: Իհարկե եվրոպական խոհանոցից հայտնի ուտեստներ ևս կան մենյուում, կան նաև հատուկ բաղադրատոմսով պատրաստված ֆիրմային ուտեստներ Շեֆ-խոհարարից, բայց միևնույն է, ինչ էլ պատվիրես, այստեղ միշտ զգում ես իսկական հայկական հյուրասիրությունն ու ընտանեկան ջերմ մթնոլորտը: Ի դեպ, ներկայացված է հատուկ մենյու` օրինակ պասի ընթացքում: Բուսակերները մենյուում կարող են գտնել այն ինչ իրենց հարկավոր է, այդ առումով «ՅԱՍԱՄԱՆՆ» ամենահարմար ու բազմազան ուտեստներ առաջարկող ռեստորաններից է, որտեղ միշտ կարող ես պատվիրել ինչ-որ նոր ուտեստ ու հագեցած հեռանալ ռեստորանից: Երկու ընդարձակ սրահներ, հարմարավետ առանձնասենյակներ ընկերական հավաքույթների համար և բաց խոհանոց՝ որտեղ կարող եք հետևել խոհարարների աշխատանքին: Ոչ միայն երևանաբնակների, այլև զբոսաշրջիկների ամենասիրված վայրը ինչպես Երևանում այնպես էլ Ծաղկաձորում: Ի դեպ, հաջորդ տարի պլանավորվում է բացել արդեն երրորդ «ՅԱՍԱՄԱՆ» ռեստորանը Սևանում: Կարծում եմ հետաքրքիր նախագիծ կլինի, սպասենք արդյունքին:

Շնորահավորում եմ իմ սիրելի ռեստորանի ողջ անձնակազմին: Վայր, որտեղ Դու զգում ես քեզ ինչպես տանը, նույնիսկ եթե այցելում ես թեթև նախաճաշի, լանչի, երեկոյան ընթրիքի ես հրավիրված կամ պարզապես մեկ բաժակ դառը հայկական սուրճ ես ցանակնում խմել: Ի դեպ ՅԱՍԱՄԱՆ ռեստորանը «ՊԱՏՐԻԱՐԽ» ռեստորանային ցանցի խմբում է, որն արդեն 40 տարի պահպանում է լավագույն համն ու կայուն որակը: Համոզված եմ, դուք եղել եք նաև ռեստորանային այս խմբի «ԳԻՆԵՏՈՒՆ»«Сыроварня» ռեստորաններում և «Համով Տնակ pitstop»-ում: Ի դեպ, այսօր տեղեկացա, որ «ՊԱՏՐԻԱՐԽ» ռեստորանային խմբում ներառվել են ևս երկու նախագիծ, արդեն Մոսկվայում: «MOUFLON» ռեստորանը և «BABO.lahmajoon & souvlaki»-ն գործում են հարևանությամբ՝ Староваганьковский переулок 19/7 հասցեում: 

ԵԿՄԱԼՅԱՆ 1/1

055-80 33 44

 FB / IG

back-top