l

lifestyle

ԵՐԱԶ մանկական կենտրոնը նշեց իր 5-րդ տարեդարձը ՄԵԳԱԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ

ԵՐԱԶ մանկական կենտրոնը նշեց իր 5-ամյակը հաճախորդների ու նրանց երեխաների հետ միասին: 5-ամյակի առթիվ, վերջին երկու ամիսների ընթացքում անցկացվում էր մեգախաղարկություն, որի ընթացքում PRENATAL բրենդի կողմից խաղարկվում էին 20 մրցանակ, այդ թվում 5 ամբողջական սենյակ երեխաների համար: Ինչպես ընթացավ միջոցառումն ու ովքեր էին օրվա հաջողակները՝ մեր հատուկ փոստում:

  • Ազատության պողոտա 27/3, Հանրապետության 51.53

 Արդեն 5 տարի ԵՐԱԶ մանկական կենտրոնը պահում է իր առաջարի դիրքերը, ոչ միայն ներկայացված բացառիկ բրենդերով, այլ նաև անակնկալներով: Վերջին երկու ամիսների ընթացքում բոլոր հաճախորդները, ովքեր ԵՐԱԶ սրահներից կատարում էին 30 000 դրամ և ավել գնումներ, մասնակցում էին մեգախաղարկության: Մրցանակները 20-ն էին, PRENATAL բրենդից նվերեր ապագա մայրիկներին և երեխաներին, ինչպես նաև 5 ամբողջական սենյակ երեխաների համար: 

Մասնակիցներն ավելի շատ էին, քան ակնկալվում էր ու նրանց դեռ մի մասն էր ներկա խաղարկությանը: Միջոցառման հատուկ հյուրն էր DJ Vakcina-ն, վարում էինք խաղարկությունը Ես և Անգելինան, շատ գեղեցիկ ֆոտոսթենդ էր ստեղծվել հատուկ այս միջոցառման հյուրերի համար, իսկ երեխաներին էլ սպասվում էր շոու Gayluk.am-ի ծաղրածուների կողմից: Տասնյակ ապագա մայրիկներ, տատիկներ, հայրեր....իսկական ընտանեկան մեծ ցերեկույթ դարձավ, վիդեո տարբերակը կարծում եմ փոխանցում է ջերմ մթնոլորտը:

ԵՐԱԶ մանկական կենտրոնները երեքն են: Մեծ սրահը գործում է Ազատության պողոտա 27/3 հասցեում, երկրորդ սրահը գործում է Հանրապետության 51.53 հասցեում, երրորդ սրահը գործում է Սայաթ-Նովա 35 հասցեում: Սրահներում պաշտոնապես ներկայացված են Prenatal, Chicco, Benetton, ELC, Italbaby, Nattou, Brevi, Picci, Beppi, Skandia և մի շարք այլ հեղինակավոր բրենդեր: Իրականում ապագա ծնողները կարող են այցելել ԵՐԱԶ ու այստեղից ձեռք բերել ամեն ինչ ապագա մայրիկի և երեխայի համար՝ կահույքից մինչ խաղալիքներ, մանկասայլակներից մինչ հագուստ:

Ազատության պողոտա 27/3

Հանրապետության 51.53, Սայաթ-նովա 35

055-502 944, 033-502 944, 012-303 303

www.yerazkids.am

FB/IG 

Երազ կենտրոնի 5-ամյակի խաղարկությանը այնպիսի մի հուզիչ պահ ստեղծվեց, որ ինքս հանկարծակիի եկա և չկարողացա կառավարել ինձ: Սրահում խաղարկության մասնակիցներն էին՝ հիմնականում հղի կանայք,  ծնողներ ու մասնակիցների թվում հանկարծ նկատեցինք 44-օրյա պատերազմի անմահացած ՀԵՐՈՍ ՄԽԻԹԱՐ ԳԱԼԵՅԱՆԻ մայրիկին՝ Աստղիկ Գալեյան, ով 20 տարի անց կրկին երեխայի է սպասում: Ճիշտ է Աստղիկը չշահեց մրցանակ, բայց ԵՐԱԶ կենտրոնի տնօրինությունը չէր կարող նման կարևոր հյուրի չառանձնացնել:

Բոլոր հյուրերն իհարկե հոտնկայս ողջունեցին Աստղիկին և սիմվոլիկ նվերով շնորհակալություն հայտնեցինք նրա մասնակցության և ներկայության համար: Աստղիկի անկոտրում կամքն ու լավատեսությունը շատերի համար հուսով եմ կդառնա օրինակ, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակում պետք է չկորցնել հույսն ապագայի հանդեպ ու շարունակել ապրել՝ տվյալ դեպքում նոր կյանք պարգևելով աշխարհին: 

 

back-top