Kamancha
l

lifestyle

Կրկին ՓԱՐԻԶ! SEGAFREDO-ն և SQUAREONE-ը խաղարկեցին իրենց մրցանակները

FIGARO ընկերությունը շարունակում է մեզ զարմացնել ակցիաների հաճախականությամբ: Արդեն 11 տարի շարունակ տասնյակ զույգեր մեկնում են տարբեր երկրներ, միայն իրենց հավատարմության համար: Վերջին երկու ամիսների ընթացքում Segafredo Zanetti Espresso և SquareOne սրճարաններում 5000 դրամ և ավել հաշիվ ունեցող անձինք Yerevan Gallery-ում մասնակցեցին հերթական խաղարկության, որի ընթացքում խաղարկվեցին ուղետոմսեր դեպի Փարիզ AirFrance-ից, 1 տարվա անդամակցության քարտեր Multi Wellness Center-ից, երեքօրյա հանգիստ Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցում և ռաֆթինգի տոմսեր: 

  • Kamo Tovmasyan

Մասնակցիները հազարավոր էին, նվերները՝ 6-ը: Երկու ամենահաջողակ զույգերը շահեցին երկուական ուղետոմսեր դեպի Փարիզ, երկու մասնակիցներ այսուհետ մեկ տարի կմարզվեն Multi Wellness Center-ում ու նույնիսկ կարող են օգտվել այստեղի յուրահատուկ ՍՊԱ կենտրոնից, իսկ նրանք, ովքեր եղել են Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցում, կարծում եմ արդեն իսկ պատկերացնում են, թե ինչ հրաշալի հանգիստ է սպասվելու երեկոյի մյուս հաջողակներին Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Հուսով եմ, վերջիններս էքստրիմի սիրահարներ կլինեն, քանի որ նրանք նաև շահեցին ռաֆթինգի տոմսեր Rafting.am-ից: Մենք էլ 1 կտրոն ունեինք SquareOne-ից, բայց չշահեցինք, հավանաբար մյուս անգամ: Խաղարկությունը վարում էր Նարեկ Քթոյանը, հատուկ հյուր՝ DJ GUEVO: 

FIGARO ընկերությունը նման խաղարկություններ իրականացնում է գրեթե ողջ տարի, ինչն ավելի շահավետ է դարձնում Segafredo Zanetti EspressoSquareOne և Cinnabon սրճարաններ այցելությունը: Օրինակ այս օրերին, ավելի ճիշտ մինչ Մարտի 10-ը եթե այցելեք Cinnabon սրճարան, 5000 դրամ և ավել հաշիվ ունենաք, կստանաք խաղարկության կտրոն, որով Մարտի 10-ին Հյուսիսային պողոտայում կմասնակցեք խաղարկության: Մրցանակ՝ 150 000 դրամի նվեր քարտ, որով դուք կարող եք այցելել FIGARO ընկերության ցանկցած սրճարան: 

Facebook/FIGARO

back-top