l

lifestyle

Yerishi բացառիկ պայուսակների և հագուստի շնորհանդեսը Տերյան 83 հասցեում

Երեկ ներկայացրեցի դիզայներ Իրինա Երիցյանին և նրա Yerishi ապրանքանիշը: Տերյան 83 հասցեում տեղի ունեցավ Yerishi սրահ-ատելյեի բացման շնորհանդեսը, որն ամբողջությամբ կարող եք դիտել մեր այսօրվա փոստում: Այսուհետ Yerishi luxury ձեռագործ պայուսակներն ու հագուստը կարող եք ձեռք բերել, ինչպես նաև պատվիրել հենց Yerishi սրահում: Բացման շքեղ երեկոն և աստղային հյուրերը՝ ԿամոԲլոգում:

Yerishi-ն luxury ձեռագործ պայուսակների ապրանքանիշ է, որը ներքին ոգեշնչում է ստացել իտալական նուրբ և ընդգծված կանացիությունից: Yerishi պայուսակները դասական ոճը համադրել են ժամանակակից և նորաոճ լուծումներով, ինչի արդյունքում ստեցվել է բացառիկ որակ և ճանաչելի ձեռագիր: Հավաքածուներն առանձնանում են իրենց յուրահատուկ, էկլեկտիկ, ինքնատիպ և ժամանակակից ոճով, ինչը հենց գրավում է կանանց ամբողջ աշխարհում:

Հայաստանում ծնված Իրինա Երիցյանը համարձակ ու անկանխատեսելի դիզայներ է: Իր հավաքածուներում դիզայներն արտահայտում է կանացիության և համարձակության իր եզակի տեսլականը: Ունենալով մարքեթինգի կառավարման մագիստրոսի կոչում ինչպես IBS Budapest-ում, այնպես էլ Վիեննայում, Իրինան միշտ նպատակ է ունեցել նվաճել նորաձևության աշխարհը: Նա սովորել է Միլանի Istituto Marangoni-ում՝ (FASHION AND LUXURY Brand Management) ստանալով նորաձևության և բրենդի կառավարման մասնագիտություն, որից հետո շարունակել է ուսումը EXTRA DESIGN բաժնում, և ի վերջո, հիմնել է իր Yerishi ապրանքանիշը:

IRY-I REMEMBER YOU. ահա բրենդի կարգախոսը: Յուրաքանչյուր պատվիրատու կամ այցելու՝ ընտրելով Yerishi բրենդը, փոխանցում է իր անհատականությունը, ԵՍ-ը ու դառնում Yerishi-ի պատմության մասնիկը: Կրելով Yerishi պայուսակ, դրամապանակ, թե Yerishi բրենդի հագուստ, Դուք հավերժ մնում եք հուշերի մատյանում, որտեղ դիզայները հիշում ու կարևորում է բոլոր նրանաց, ովքեր մասն են դարձել Yerishi ընտանիքի: Yerishi բրենդի առաքելությունն է՝ ստեղծել իսկապես ամենացանկալի պայուսակները, ինչպես նաև հագուստ, բոլոր տարիքի և ազգության կանանց համար: Իրինան տարբերվում է իր ստեղծագործական աշխարհայացքով և ոճի սեփական տեսլականով:

Ոգեշնչված իտալական կաշվի պատրաստման բնույթից, գույնից, հյուսվածքից, արվեստից և լավագույն ավանդույթներից՝ նա կյանքի է կոչել յուրօրինակ Yerishi ապրանքանիշը: Ուշադրությունը դետալներին, հարմարավետության հետ մեկտեղ ստեղծագործական մոտեցում. Ահա թե ինչով են առանձնանում այս բրենդի յուրահատուկ և տարբերվող հավաքածուները: Հավաքածու, որը կզարմացնի Ձեր թե՛ իր որակյալ կարով, թե՛ բացառիկ կտորների ընտրությամբ և թե՛ չկրկնվող դիզայնով: Yerishi-ն ունի լավագույն կաշվե պայուսակների առասպելական ընտրություն, որոնք ամբողջությամբ արտադրվում են: Հատուկ ուշադրություն է հատկացվում ճոխ մետաղական ձեռագործ զարդարանքներին, որոնք ավարտին են հասցնում պայուսակների դիզայնը: Իր փիլիսոփայությանը հետևելով ՝ Yerishi-ի արտադրական գործընթացն ամբողջությամբ նախագծում և կարում է յուրաքանչյուր պայուսակ՝ իր ապագա սեփականատիրոջ ուժեղ անհատականությունն ու կանացիությունը մարմնավորելու համար:

Փիլիսոփայությունը շատ պարզ է. Յուրաքանչյուր ձեռքի պայուսակ ստեղծվում է անհատական մոտեցմամբ՝ ընդգծելով էլեգանտ, խաղային և դինամիկ կնոջ հատկությունները: Յուրաքանչյուր Yerishi-ն իր մեջ ներառում է հավերժ նորաոճ լուծումներ՝ միաժամանակ լինելով ժամանակակից և բարձրակարգ, էլեգանտ, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ: Yerishi-ի բնական կաշվե պայուսակները ստեղծվել են ձեր յուրաքանչյուր հանդերձանքը շատ երկար ժամանակ լրացնելու համար:

Տերյան 83/044-44 44 21

www.yerishi.com

FB / IG

back-top